Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին. Վեհափառ Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը` կալանավայրից
31
Ռուսական երկաթուղիները զարմանքով տեղեկացել է ՀՀ երկաթուղիների վարձակալության համար վճար գանձելու մասին. Բելոզերով Ուղղակի էջեր են, բովանդակություն չկա, Ալիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է. Վարդեւանյան Ազգային խայտառակումթյան «գործը». Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է․ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Բելառուսի եվ ՌԴ-ի երկքաղաքացիություն ունեցող ներդրողը ծանուցում է Հայաստանի Հանրապետության դեմ ներդրումային վեճի մասին՝ հայաստանյան ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով «Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները՝ կառավարության շենքի մոտ են Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը Պատերազմ Արցախում
Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. Արթուր Խաչատրյան 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» «Փյունիկն» ու «Ալաշկերտը» դուրս մնացին պայքարից, իսկ «Նոան» անցավ հաջորդ փուլ Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Ռուսական երկաթուղիները զարմանքով տեղեկացել է ՀՀ երկաթուղիների վարձակալության համար վճար գանձելու մասին. Բելոզերով Ուղղակի էջեր են, բովանդակություն չկա, Ալիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է. Վարդեւանյան Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան Եթե այդ պարտավորությունները վերանայվեն, մենք փոխհատուցում պահանջելու հիմք կունենանք. Ռեշետնիկովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» մասին Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին. Վեհափառ Հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ազգային խայտառակումթյան «գործը». Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է․ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Այն ինչ մասնագիտական է, ճիշտ, օրինական ու կարգ ու կանոնի համաձայն, այդ մաֆիոզի համար տրոյական ձի է. Հովհաննես Իշխանյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն Բելառուսի եվ ՌԴ-ի երկքաղաքացիություն ունեցող ներդրողը ծանուցում է Հայաստանի Հանրապետության դեմ ներդրումային վեճի մասին՝ հայաստանյան ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ 178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու. Factor.am Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի «49 տոկոսանոց» Փաշինյանը «գործ տվեց» իրավաբան Լիպարիտ Դրմեյանի դեմ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը` կալանավայրից «Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները՝ կառավարության շենքի մոտ են Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին․ «Հրապարակ» Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա. Տիգրան Աբրահամյան ՔՊ-ն Կոտայքի մարզպետին ազատեց պաշտոնից 8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Երևանի տարբեր հասցեներում բնակարաններից գողություն կատարած արմավիրցիներին գտան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»

Լարիսա Մինասյանը Նիկոլ Փաշինյանին ծանր ընտրության առաջ դրեց

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անհարգալի ձևակերպումներով է հանդես եկել Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամների», որը ժողովրդի մեջ հայտնի է, որպես «Սորոսի» հիմնադրամ հասցեին:

«Հրապարակ»-ին  տված   հարցազրույցում ԱԺ փոխխոսնակը ոգևորվելով հետևյալ ձևակերպումն է արել. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Ալեն Սիմոնյանի ասածի իմաստն այն էր, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա այդ հիմնադրամն որևէ ազդեցություն չունի և չէր էլ կարող ունենալ:

Այստեղ Ալեն Սիմոնյանի խոսքերը կարելի է երկու իմաստով  դիտարկել: Նախ Սիմոնյանը նշում է, որ «Սորոսը» չի կարող որևէ ազդեցություն ունենալ երկրի իշխանության վրա, և բացի այդ նա դա  ասում է խիստ առհամարհական և վիրավորական ձևակերպմամբ:

Հասկանալի է, որ Սիմոնյանի այս ձևակերպմանը  չեր կարող չանրադառնալ հայաստանյան «սորոսականների» ղեկավար՝  Լարիսա Մինասյանը:

Այսօր Փաշինյանի կառավարությունը արտաքուստ կոալիցիոն բնույթ չունի: Այն իմաստով, որ որևէ այլ քաղաքական ուժ «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիա չի կազմել, ինչպես որ այն կար 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո: Այն ժամանակ Փաշինյանը կոալիցիա էր կնքել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ:

Թեև արտաքուստ ներկայիս Փաշինյանի իշխանությունը կոալիցիոն բնույթ չունի, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ փաստացի այն կոալիցիոն է և ներկայիս իշխանությունը կոալիցիա է կազմել  «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ: ԱԺ-ի  փաշինյանական խմբակցությունում կան  «սորոսականներ»: Նույն «սորոսականները» ներկայացված են նաև կառավարությունում: Ու թեև «Սորոսի» հիմնսադրամը իրեն կուսակցություն չի հռչակել, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ նա կատարում է երկրում կուսակցության դեր:

Սա փաստ է, որի մասին բոլորը գիտեն: Ընդորում նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ուկրաինայում և այլ նմանատիպ երկրներում, որտեղ քաղաքական դաշտը դեռ կայացած չէ:

Փաշինյանի և «Սորոսի»  փաստացի դաշինքը տրամաբանական է, քանզի ցանկացած թավշյա հեղափոխության ընթացքում այս հիմնադրամի անդամները ոչ վերջին դերն են կատարում: Եվ տրամաբանական է, որ իշխանափոխությունից հետո ստանում են իշխանության իրենց մասը: Այդպես են գործընթացները ընթացել Ուկրաինայում, Վրաստանում: Այդպիսին է իրավիճակը նաև Հայաստանում: Սակայն ցանկացած գործընթաց  ունի նաև իր տրամաբանական շարունակությունը:

Օրինակ, եթե Հայաստանը կատարեր  այդ հիմնադրամի հիմնական պահանջները, այն է՝ 

-դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից

-վերացնել կամ էապես թուլացնել  Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանում

-Արցախի հարցում գնալ էական զիջումների

-Էապես փոխել երկրի կրթական համակարգը, այն դարձնելով ավելի «ունիֆիկացված»

-Էապես փոխել պետության վերաբերմունքը երկրում գործող բոլոր տիպի փոքրամասնությունների նկատմամբ, կրոնականից սկսած, վերջացրած սեքսուալով: Եվ այդ իմաստով համաձայնվեր կնքել բոլոր տիպի միջազգային նմանատիպ կոնվենցիաները

-Արմատապես փոխել երկրի դատաիրավական համակարգը, մտցնելով երկրում, այսպես կոչված. «անցումային արդարադատության» ինստիտուտը, որի նպատակը պետք է լիներ բոլորովին նոր «արևմտամետ» վերնախավի ձևավորումն, ապա այդ դեպքում Փաշինյանը կստանար նաև Արևմուտքից լայնածավալ ֆինանսական օգնությունը:

Ընդորում, Արևմուտքը այս հարցում գործում է հետևյալ սկզբունքով՝ «утром стулья вечером деньги»:

Այսպես Վրաստանում «վարդերի հեղափոխությունն» կատարվեց 2003-ին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կատարեց վերը նշած գրեթե բոլոր պահանջները և միայն 2008-ից սկսած, վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանը Սաակաշվիլիին տրամադրեց 4,65 մլրդ դոլարի օգնություն: Որից 2,65 մլրդ-ը անտոկոս վարկերի տեսքով, իսկ 2 մլրդ-ը գրանտի տեսքով, այսինքն անվերադարձ: Կարելի է ասել, որ այդ գումարներն այն «գինն էր», որի դիմաց Սաակաշվիլին կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, ռուսական ազդեցությունը այդ երկրից հեռացնելու գնով:

Փաշինյանն, ի տարբերություն Սաակաշվիլիի, այդ պայմանների կատարման հնարավորությունն չունի հայտնի պատճառներով:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի ունի թշնամիներ: Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալը հնարավոր չէ: Մնում են կրթական «բարեփոխումներն» ու «արժեհամակարգային» փոփոխությունները: Այստեղ Փաշինյանն փորձում է համագործակցել «Սորոսի» հետ, սակայն դա շատ քիչ է, որի դիմաց Փաշինյանն կարողանար ակընկալել դսրից լուրջ օգնություն: Իսկ վերջին տավուշյան դեպքերից հետո, կտրուկ մեծացավ Մոսկվայի դերը, այլ կերպ ասած դրանից հետո Մոսկվան «փայ» մտավ Փաշինյանի իշխանության հետ, որից բնականաբար «սորոսականները» ոգևորված չեն: Դրա պատճառով էլ Փաշինյանը դարձել է նրանց համար քիչ վստահելի: Իհարկե, «սորոսականները» երբեք չեն ունեցել Փաշինյանի իշխանության մեջ գերակա դեր, սակայն այսօր նրանք զգում են, որ կարող են կորցնել ներկայիս ունեցածը: Հենց դրա պատճառով է անհագստացած Լարիսա Մինասյանը, պահանջելով «պատժել» Ալեն Սիմոնյանին: Իսկ որպես դրա ձևը նա դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս այդ «պատիժը»  ի կատար ածի էթիկայի հանձնաժողովի միջոցով:

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից սթ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,- նշել է իր նամակում Լարիսա Մինասյանը, ուղղված ԱԺ նախագահին:

Տիկին Մինասյանը հասկանում է, որ իր այս նամակը, յուրօրինակ «լակմուսյան թողթ է» Փաշինյանի համար, ինչպես կասեին ռուսները՝ «час истины»:

Ինչպիսին կլինի Փաշինյանի արձագանքը հայտնի կդառնա մոտ ժամանակներս: Որից էլ պարզ կլինի, թե Փաշինյանի համար, որ կոալիցիոն գործընկերն է այսօր առավել ազդեցիկ՝ ռուսները, թե «սորոսականները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>