Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժումը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու մեր բարեկամ իրանցի ժողովրդին0 Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
29
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել «Ադրբեջանի նեոնացիստ ղեկավարությունն էթնիկ զտում է իրականացրել Արցախում»․ Ադրբեջանցիներին չհաջողվեց ընդհատել Էդուարդ Շարմազանովի ելույթը Մոսկվայում (Տեսանյութ) Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին «Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի Հայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան Ժիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Իրանի նախագահը ժամանել է Բաքու Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է Տիգրան Ավինյա՛ն, ինպե՞ս կարող եք Աջափնյակի մետրոյից խոսել,եթե փոսալցում չեք կարողանում անել (տեսանյութ) Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) Չարբախ թաղամաս, Շիրակի փողոց. բազկաթոռով փոսն են ծածկել ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի Հանրապետությունը լուծարված հռչակելու, ՀՀ Անկախության հռչակագիրը չեղարկելու մասին էր: «Վերջին տարիներին, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,-ի մասնավորի ասել է նա:

Ի՞նչ է նշանակում Անկախության հռչակագրի այս հրապարակային ուրացումը: Դա ամենից առաջ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջն ու ՀՀ Սահմանադրությունից ջնջել Անկախության հռչակագրին արվող նախաբանային հղումը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը բացահայտ հասկացրեց, որ պատրաստվում է ջնջել, ոչնչացնել Հայաստանի Անկախության հռչակագիրը: Իսկ դա, իր հերթին, քաղաքական բովանդակության առումով, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը հռչակել լուծարված: Մնացյալը լոլոներ են: Մեծ հաշվով, նա, ով ուրացել է Արցախը ու համոզված է, որ մարսել է դա, ինչո՞ւ չպիտի ցանկանար ավելի հեռուն գնալ և ուրանալ նաև Հայաստանի Հանրապետությունը, առհասարակ՝ Հայրենիք ասվածը: Կանգնեցնողն ո՞վ է:
 
Իսկ եթե որևէ մեկը, առավել ևս՝ վարչապետի պաշտոն զբաղեցնողը տասնյակ անգամ կարդացել է Անկախության հռչակագիրն ու իր ներկայացրածի նման «եզրակացության» է հանգել, ապա «մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունը» ոչ թե պետության հիմնարար փաստաթուղթն է, այլ նման իշխանություն ու, ցավոք, նրան ծափահարողներ ունենալն է:
Մեր ժողովուրդը շատ է սիրում... Ամերիկան, այն է՝ ԱՄՆ-ն: Այդ շատ սիրողները թող հիմա մի պահ պատկերացնեն, թե ինչ կլիներ ու ինչ վիճակում և որտեղ կհայտնվեր ԱՄՆ որևէ նախագահ, եթե Սենատում հայտարարեր, թե ԱՄՆ Անկախության հռչակագիրը...   ԱՄՆ չգոյության մասին է: Ու, ընդհանրապես, փորձեք դա պատկերացնել ցանկացած այլ երկրում, թեկուզ մեր հարևան թշնամական երկրներում: Ընդ որում, ոչ միայն անկախության, պետականության առումով, այլև պատմական հայրենիքի, պատմական հողերի առումով: Պատկերացրեցի՞ք նման բան: Կրկին՝ անհնար է:
Իսկ Հայաստանում, առանց «պատկերացումների», կատարվում է նման բան: Փաշինյանը նման բաներ է հայտարարում ու... գնում մորուքազերծվելու»: 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan