«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հեղափոխությունը փոփոխության շանս է…

«Լեզվամտածողությունն ու լեզուն յուրաքանչյուր ազգի մշակույթը կերտող ամենակենսական սնունդն են»: Բանաստեղծ Վահե Արսենը մի փոքր ապշած է, մի փոքր զայրացած: Ըստ նրա՝ մեր լեզուն հիմա այնքան է խեղվել, որ ժարգոնը, գռեհկաբանություններն ու փողոցային բառապաշարն առօրյա խոսակցական լեզուն տձևացրել են ու կտրել հողից: Սեփական հողից կտրված երիտասարդը առուն կթռնի, բայց հոպ ասել չի հասցնի. «Առաջնահերթ մենք ունենք հասարակության կրթվածության խնդիր։ Արվեստ ընկալելը հեշտ բան չէ։ Ինչքան կրթվածությունը բարձրանա, այնքան խորհուրդի դերը կնվազի։ Դուք այսօր տեսեք երիտասարդների բառաֆոնդը»:

Առուն թռնող և հոպ վանկարկող ակտիվ երիտասարդներ է ուզում տեսնել երգահան-սցենարիստ Քրիստ Մանարյանը: Նրա խորրին համոզմամբ Հայաստանն ինքն այն առուն է, որը շատ դաշտեր է ջրում: Հետևաբար, եթե այն չորանա, այդ դաշտերն էլ կչորանան: Երիտասարդների բառապաշարի սարսափելի ու մտահոգիչ պատկերը Քրիստ Մանարյանը կապում է նաև հեռուստատեսային արտադրանքի հետ: Մշակութային ոլորտում առաջընթաց ունենալու համար նա ցանկանում է յուրաքանչյուրին տեսնել զինվորի օրինակով, Հայաստանն էլ զորանոց դարձնել: Սա բացատրում է նրանով, որ զարանոցում կատարյալ կարգապահություն է տիրում. «Երբ որ գնում ես զորանոց, զարմանում ես, ասում ես, եթե այսքան հայրենասեր մարդ հավաքված է իրար գլխի, էլ ին՞չ պրոբլեմ ունենք մենք Հայաստանում, որտեղի՞ց են դուրս գալիս այդ անհասկանալի պրոբլեմները։ Բայց քաղաքացիական կյանքն այդպիսին է․ հավասարեցնում է, լղոզում է, պառտկում է ինչ-որ բան, կամաց-կամաց գլուխ են բարձրացնում անհասկանալի փոքրամասնությունները՝ ոչ միայն սեռական: Հասկանում ես, որ այդ ամեն ինչ-որ տեղից ուղղորդվում է»։ Քրիստ Մանարյանը զորանոցի գաղափարը պատահական չի ասում. նա համոզված է, որ մեր երկու հարևանները հայերի մշակույթի հետընթաց զարգացման հստակ ծրագրով են առաջնորդվում: Հայ ծնվելը, այն էլ հայ տղամարդ ծնվելը Քրիստ Մանարյանը մեծ պատասխանատվություն է համարում:

«Կարին ազգագրական երգի-պարի համույթի» ղեկավար Գագիկ Գինոսյանը մշակութային կարգապահությանը դեմ չէ. նա դա անվանում է գիտակցական կարգապահություն: Ըստ նրա՝ մեր մշակույթին հիմա ամենից շատ նպատակային քայլեր և ճիշտ ուղղորդողներ են պետք: Ազատ թողած մշակութային դաշտը կդառնա այն անմշակ դաշտերից մեկը, որտեղ մոլախոտից բացի ոչինչ չի աճում: Նա նույնպես բարձրաձայնում է այն հարցը, որ Թուրքիան և Ադրբեջանը մշակութային դոպինգի իրենց քաղաքականությունը չեն դադարեցնում: Գիտակցական կարքապահությունը յուրաքանչյուր անհատից է ուզում սկսել, սովորական հայ քաղաքացուց. «Ես ընտրություններին շարունակ բարձրաձայնել եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չի խոսում քաղաքացու գաղափարից, այ ինչպիսի՞ քաղաքացի է պետք, որը պիտի տեր կանգնի իր երկրին, իր ազգային ինքնությանը, իր ապագային»: Գագիկ Գինոսյանը առաջարկում է մի լավ վարուցանք անել մշակութային դաշտում, բայց այն չմշակել՝ ազատ թողնել, չի պատկերացնում:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը դեմ է որևէ տեսակի մշակութային ուղղորդումներին: Մշակութային ազատականուցմն, ըստ նրա, մեզ հիմա առավել քան անհրաժեշտ է: Նա այն համոզմունքն ունի, համաձայն որի՝ մեր մշակույթին ներառականությունն է պակասում: Ստեղծագործությունը պիտի հնարավոր և հասանելի լինի բոլորին: Նա դեմ է մշակութային նախկին քաղաքականությանը, առաջ տանելով այն թեզն, ըստ որի՝ պետք է լինի բոլոր համայնքների, բոլոր ստեղծագործողների ներառականություն. «Պետք է լինի ընտրյալների, նախկին պաշտոնական մշակութային գործիչների խավի վերացում, մշակութային պրոդուկտի ստեղծման ապակենտրոնացում և ներառականություն»:

Գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանը նույնպես ազատական մշակույթ ստեղծելու գաղափարի մեջ դրական նոտաներ նկատեց: Նրա կարծիքով միայն հոգեպես ազատ և անկաշկանդ մարդը կարող է որակյալ, ճաշակով և հասանելի մշակույթ ստեղծել. «Մշակույթը չի, որ պիտի ծառայի հեղափոխությանը, ճիշտ հակառակը պիտի լինի․ հեղափոխություններն են, որ պիտի ծառայեն մշակույթին։ Ինչպե՞ս է մշակույթը հեղափոխությանը ծառայելու, ին՞չ է անելու, գնալու է նրա երգիչը դառնա, նրա կամակատարը դառնա, նրա թևի տակ ապրի ու գովերգի նրան։ Ին՞չ է պահանջվում մշակույթից հեղափոխության համար»:

Բեմադրիչ-ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հայերի սնապարծությունից է զարմացած: Ըստ նրա՝ մենք սիրում ենք նստել և ինքներս մեզ գովել: Ինչպես ցանկացած այլ ոլորոտում, մշակութային դաշտում ևս քայլեր են պետք և ոչ ճոռոմաբանություններ. «Ո՛չ մի ստուգող հանձնաժողով մենք չունենք, ո՛չ մի ստանդարտի մենք չենք համապաստխանում: Մտել ենք տիղմի մեջ և դուրս չենք գալիս»:

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը հեղափոխությունը մեզ համար փոփոխվելու շանս է համարում. «Ամեն մարդ իրենից պետք է սկսկի այդ փոփոխությունը: Իշխանությունները փոփոխվեցին, բայց մարդիկ մնացին նույնը»:

Գրականագետ-խմբագիր Արմեն Ավանեսյանը ուղղորդված մշակույթ է ցանկանում տեսնել: Նա դեմ չի լինի, որ խորհուրդներ ստեղծվեն: Ազատականացումը մշակույթի դաշտում հին տաշտակի առջև մեզ կկանգնեցնի:

Old Band խմբի վոկալիստ Անուշիկ Հարությունյանը հեղափոխությունը փոփոխվելու շանս է համարում, բայց փոքր-ինչ վրդովված ահազանգում է. ինչու՞ են թավշյա հեղափոխությունից հետո էլ տեղ տալիս անհասկանալի ենթամշակույթներին:

Բարեփոխումնեի աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպման ընթացքում մշակույթի ձայնը լսելի դարձրին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Նման քննարկումները նրանք շատ կարևորեցին: Նախաձեռնության անդամների հետ պայմանավորվեցին մշակույթի ամեն մի ոլորտ մանրազնին քննել հետագա հանդիպումների ընթացքում:

YerevakLur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan