Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
2
Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Պատերազմ Արցախում
Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության

Հեղափոխություն ենք արել, որ չասեն՝ դիմում գրի գնա, արա. թաղապետի դեմ հաղորդում տված աշխատակիցը՝ միջադեպի մասին

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում համակարգչային օպերատոր աշխատող 52–ամյա Գևորգ Պողոսյանը, որն իր նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Շենգավիթի թաղապետի, նրա տեղակալի և օգնականի դեմ,  այսօր՝ հունիսի 19–ին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գևորգ Պողոսյանը։ Վերջինիս խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ իր վրա առկա են թեթև վնասվածքներ։ Պողոսյանի պնդմամբ՝ իրեն հարվածել են միայն ձեռքերով և այն տեղեկությունները, թե իբր իրեն գցել են գետնին և ծեծել, չի համապատասխանում իրականությանը։

 «Գետնին որ ընկել եմ, ինձ ոչ ոք չի հարվածել»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է այն, որ վարչական շրջանի ղեկավարը ստիպել է իրեն դիմում գրել, սակայն ինքը հրաժարվել է։

Պողոսյանը վստահեցնում է, որ պատշաճ կերպով  կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն իրենից պահանջել են իրականացնել նաև այլ գործառույթներ։

«Ես չեմ կարծում, որ թերացել եմ իմ աշխատանքում, ինձնից պահանջել են համակարգչային մոնտաժ, ինչը սակայն հավելյալ աշխատանք է, դա իմ գործառույթի մեջ չի մտնում, ես հաստիքով համակարգչային օպերատոր եմ, մոնտաժն առանձին մասնագիտություն է, առանձին որակավորում, ես այս տարիքում ո՞նց նորից սովորեմ, աշխատեմ»,–ասաց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է Ձեզ  ընդունել աշխատանքի, ասել է թե՝ թաղապետի բերած կադրն եք՝ Պողոսյանը արձագանքեց. «Լավ է արել, ընդունել է. ես էլ իմ աշխատանքը պատշաճ կերպով կատարել եմ։ Ինչ ասել են՝ կատարել եմ. իմ պարտականությունների մեջ չի մտել մեքենայով օգնություն բաժանել, սակայն արտակարգ դրության օրերին դա էլ եմ արել։ Եթե հիմք ունեին, թող ազատեին աշխատանքից, իրավական երկրում ենք ապրում, ինչի՞ համար ենք հեղափոխություն արել, որ ֆեոդալական հասարակարգը վերանա, որ չասեն՝ դիմում գրի գնա, արա՛»,–հայտարարեց աշխատակիցը։  Նշենք, որ միջադեպից հետո Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է ներկայանալ աշխատանքի։

Հարցին՝ միջադեպից հետո դժվար չէ՞  արդյոք նման լարված մթնոլորտում աշխատելը, Պողոսյանն արձագանքեց. «Էնպես չէ, որ լարված է մթնոլորտը, ով որ խելք ունի, իրեն ճիշտ է պահում, չի խառնվում։ Ես թաղապետարանում հարգանք ու պատիվ ունեմ, շատ սիրալիր, տեղը տեղին իմ պարտականությունները կատարել եմ»։

Պողոսյանի համար վիրավորական է նաև այն, որ թաղապետն իրեն առաջարկել է իր հաստիքը փոխարինել պահակի հաստիքով։

«Նորմա՞լ է, որ մասնագետին ուղարկում են, ասում են՝ գնա պահակ աշխատի»,–նկատեց նա։

Միջադեպի կապակցությամբ NEWS.am–ը զրուցեց նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 28–ամյա Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս հերքեց աշխատակցին հարվածներ հասցնելու վերաբերյալ տեղեկությունը։

Մկրտչյանի խոսքով՝  դեռևս չորս ամիս առաջ նրա աշխատանքում թերություններ է նկատել և հորդորել շտկել դրանք, սակայն տեսնելով, որ նա շարունակում է աշխատանքները ոչ պատշաճ կատարել, հորդորել է, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ չորս ամսվա ընթացքում իր աշխատանքում թերացած  աշխատակցին նկատողություններ չի տվել և այդ հիմքով չի ազատել աշխատանքից, թաղապետն արձագանքեց.

«Չորս ամիս շարունակ մարդը ինքն է խնդրել, ասել, որ դիմում կգրի։ Պատճառաբանում էր, թե երեխայի ծնունդն է, իր ծնունդն է, ասում էր, իբր իրեն աշխատանք կգտնի՝ նոր դուրս գա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եմ իրեն ընդունել աշխատանքի, նկատողություն չեմ տվել, այլ հնարավորություն եմ տվել սովորելու։ Մեր խնդիրն այն չէ, որ նկատողություններով մարդուն հանենք աշխատանքից, մեր խնդիրն այն է, որ եթե մարդը չի բավարարում իր հաստիքին, պետք է տեղափոխվի. մենք նրան պահակի աշխատանք ենք առաջարկել, ոչ թե ասել ենք դուրս արի աշխատանքից»,–նշեց Մկրտչյանը։

 Հարցին, թե տվյալ անձին աշխատանքի ընդունելուց մի՞թե չի պարզել՝  արդյոք նա ունի բավարար հմտություններ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, թաղապետն արձագանքեց.

«Այդ մարդը կարողանում է համակարգիչ սարքել, բայց խնդիրներ են ի հայտ գալիս, որ տեսնում ենք՝ մարդը չի կարողանում դրանց տիրապետել։ Իրեն պարբերաբար զգուշացրել ենք. ասել ենք՝  կամ սովորիր, կամ ազատման դիմում գրիր, անգամ խնդրել ենք Նուբարաշենի թաղապետարանի աշխատակցին, որ մեր օպերատորը գնա և նրա մոտ սովորի, սակայն մարդը չի գնացել։ Եթե հինգ հատ էլ նկատողություն տայինք, միևնույն է՝ խնդիրը չէր լուծվելու, եթե մարդը չի կարող դա անել, ուրեմն չի կարող»,–ասաց Մկրտչյանն ու հավելեց. «Մենք ամեն օր նոր բան սովորում ենք, թող մի բան ավել կարդա, մի բան ավել սովորի։ Ես իրեն ասել եմ՝ տես,  ես օրինակ 15 րոպեում վիդեոռոլիկով նայեցի և դա սովորեցի։ Իրեն ցույց ենք տվել, թե ինչպես հեռախոսով դա սովորի. այսօր համացանցում ամեն ինչ կա, մարդը եթե համակարգիչն էլ չկարողանա սարքել, կարող է գրել՝  «ինչպես սարքել համակարգիչը» և իմանալ։ Եթե մարդ ցանկություն չի ունեցել, չի էլ ֆայմել, էլ ի՞նչ ասենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18–ին, Գևորգ Պողոսյանը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունից NEWS.am–ին տեղեկացրին, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan