Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
2
Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պատերազմ Արցախում
Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին

Նոր Հայաստանում այլակարծության ճնշումը բռունցքներով պիտի բացառվի. «Ժառանգություն»

Նոր Հայաստանում այլակարծության ճնշումը բռունցքներով պիտի բացառվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է այսօր՝  մայիսի 8-ին, մեր մեծ հաղթանակների օրը, ՀՀ ԱԺ նիստում տեղի ունեցած վտանգավոր միջադեպը, որի ընթացքում քննադատական խոսք հնչեցնող պատգամավորի հասցեին հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ և որակումներ, որից հետո հավասարակշռությունը կորցրած ՀՀ պատգամավորներն հախուռն անցան ձեռնամարտի:

Ցավով ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ ամբիոնից մեծամասնության գնահատականին հակադրվող յուրաքանչյուր դիրքորոշում արժանանում է կոշտ մերժման, ընդ սմին՝ քաղաքական ընդդիմախոսներին հակափաստարկներով տարհամոզելու փոխարեն գործի են դրվում անձնական վիրավորանքները և փողոցին հարիր պիտակավորումները: Տասնամյակներով ցավալիորեն ծանոթ այս վարքագծի հետքերը վաղուց են ի հայտ եկել, չարժանանալով պատշաճ գնահատականի՝ այսօր դրանք դարձել են գերիշխող՝ փորձելով ճնշել այլակարծությունը և ազատ խոսքի իրավունքը:

Իբրև խորհրդարանական աշխատանքի հարուստ փորձ ունեցող կուսակցություն, որը նախորդ վարչակազմի իշխանության օրոք միշտ եղել է գաղափարական փոքրամասնություն և արժանացել հարվածների իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով՝ «Ժառանգությունը» նշում է, որ հեղափոխության արդար ալիքի շնորհիվ իշխանության եկած ուժը՝ հանձինս  վարչապետի, ԱԺ բարձրագույն ղեկավարության, «Իմ քայլը» խմբակցության, պետք է կրի կատարվածի ողջ պատասխանատվությունը, անհապաղ քաղաքական և պետական գնահատական տա՝ այսուհետ բացառելով քաղաքական ընդդիմախոսների հետ նման կերպ վարվելու փորձերն իսկ: Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա: Հապաղել չի կարելի, նախկինների վարքագիծը քայլ առ քայլ վերականգնվում է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan