Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ)
2
Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Պատերազմ Արցախում
Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան

Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում

«Փաստ» թերթը գրում է. «Ընդհանրապես, շատ է խոսվում ՀՀ իշխանությունների՝ երկրի ներսում ունեցած վստահության մակարդակի կամ վարկանիշի անկման մասին։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչները իրենց քաղաքական ուղեգիծն առաջ տանելիս ամեն քայլափոխի հայտարարում են, որ իրենք կարողացել են ստանալ ժողովրդի վստահության քվեն և ունեն հանրային լեգիտիմություն։

Սակայն պետք է նկատել, որ իշխանության գործադրման համար անհրաժեշտ պայմանը քաղաքական լեգիտիմության ընդունումն է ոչ միայն հասարակության, այլև միջազգային հանրության և գործընկեր պետությունների կողմից: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր իշխանություն իր վարկանիշն է ձևավորում նաև արտաքին քաղաքականության ոլորտում, ինչը պակաս կարևոր չէ, քան հանրային վստահության պաշարը։

Իսկ իշխանությունների արտաքին վարկանիշից բազում հարցեր են կախված՝ մանավանդ Հայաստանի պարագայում, որը անվտանգության առաջնահերթ խնդիր ունի և գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Այս հանգամանքը չեն կարող չգիտակցել Հայաստանի բոլոր կառավարությունները, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությունը։

Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո շատ էր կարևորում արտաքին քաղաքական գործունեության ակտիվացումը։

Օրինակ՝ երբ նա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպում էր ունենում ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնում էր, որ առաջնահերթ նշանակություն է տալիս արտաքին քաղաքականության խնդրին:

Փաշինյանը մասնավորապես հայտարարում էր. «Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի:

Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»։

Այնուամենայնիվ, հաշվի առնենք, որ բարձրագոչ հայտարարություններ անելը և հաջողված դիվանագիտական աշխատանք տանելը տարբերվում են միմյանցից։

Ճիշտ է՝ Փաշինյանի իշխանության ընթացքում երկրի արտաքին քաղաքական ուղեգծում կտրուկ շրջադարձեր տեղի չունեցան, և նա շարունակեց նախկինների արտաքին քաղաքական կուրսը, բայց արտաքին գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը չունեցավ այն տեմպը, որն ակնկալում էր հանրությունը։

Իր պաշտոնավարման առաջին տարում Փաշինյանին քիչ թե շատ հաջողվեց միջազգային հանրությանը ներկայանալ «հեղափոխության» բրենդով և դրանով որոշակի արտաքին լեգիտիմության շղարշ ձևավորել իր շուրջ, իսկ ավելի ստույգ՝ իրեն թվաց, որ այդպես է, սակայն իշխանափոխությունից երկու տարի հետո «հեղափոխության» բրենդն այլևս ուժը կորցրել է, և իշխանությունների նախաձեռնողականությունը պետք է դրսևորվի գործնական հարթության վրա:

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն եղել իրենց պաշտոնավարման ընթացքում էական դրական տեղաշարժ ապահովել։

Տեսանելի առաջընթաց չի նկատվում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում, ավելին՝ գնալով այս ուղղությամբ կնճիռներն ու անվստահությունն ավելի են խորանում։ Առանձնահատուկ զարգացում չկա նաև ոչ միայն խոշոր գործընկերներ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում, այլև հարևան Վրաստանի ու Իրանի հետ գործընկերության շրջանակում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan