Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»
27
Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Պատերազմ Արցախում
Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով

Զգույշ, հայ ժողովուրդ, կարող ենք Հայրենիքի այլ տարածքներ կորցնել. Արամ Ա (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի մայրավանքից հանդես է եկել Հայրապետական պատգամով՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդարեւ ահավոր հուսահատությամբ եւ խորը հուսախաբությամբ լեզուն էր անցնող տարին մեր ազգի կյանքում: Ապրում ենք աննախատեսելի վտանգներով լի ժամանակներում, խարխափում ենք անորոշության մեջ: Մեր պատմության անցյալի եւ ներկայի դառը փորձառությունը հստակ ցույց է տալիս, որ հարկ է վստահել մեր սեփական ուժին եւ գործել մղված ազգի ու հայրենիքի գերագույն շահերից: Հետեւաբար, առավել քան երբեք հրամայական կարիքնն ունենք ներկա անորոշ կացությունից մեզ դուրս բերող համահայկական նոր ռազմավարության, առաջին հերթին Արցախի գծով:

Արցախը բռնագրավվեց Ադրբեջանի կողմից եւ ավելի քան 100 հազար արցախցիներ ենթարկվեցին բռնագաղթի: Աշխարհը լուռ մնաց, լուռ մնացին նաեւ Արցախի  անվտանգության երաշխավոր երկրները: Սակայն մենք չպետք է լուռ մնանք, Արցախի էջը փակված չէ մեզ համար:

Պետք է ազգովի պայքարենք, միջազգային օրենքի համաձայն երաշխավորելով Արցախի հայության վերադարձը, միջազգային հովանու ներքո ապահովելով արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ ազատ արձակումը Արցախի ձերբակալված պետական պատասխանատուների: Այդ նպատակի համար պետք է համահայկական մասշտաբով լծվել աշխատանքի, հայ, թե օտար մասնագետներից բաղմացած հանձնախմբի ճանապարհով:

Մենք ողջունում ենք Արցախի լուծարման հրամանագրի չեղյալ նկատումը: Միաժամանակ հրամայական ենք նկատում, որ Ացրախի պետական կառույցները շարունակեն գոյատեւել, մանավանդ Արցախի ժողովուրդը չդառնա Սփյուռք, այլ համախումբ եւ կազմակերպ ներկայություն ունենա ՀՀ-ի մեջ»,-ասաց նա:
Արամ Ա-ի խոսքով, այդ քայլերը Արցախի պայքարին կտան իրավական հիմք՝ այն դարձնելով նաեւ գոյութենական խնդիր մեր ժողովրդի համար. «Նոր ռազմավարություն պետք է մշակի ՀՀ իշխանությունը: Անհրաժեշտ է, որ ՀՀ-ն սոսկ զիջումներ կատարելու կացությունից դուրս գա, իրավասություն չի նշանակում համակերպում: Հայաստանը չպետք է վճարի տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման գինը:

ՀՀ իշխանությունը պետք է նկատի ունենա թե հայրենի ժողովրդի, թե Սփյուռքի տեսակետները երկրի համար ճշտորոշկիչ կարեւորություն ներկայացնող խնդիրների նկատմամբ:

Կորցրեցինք Արցախը, զգույշ, 1000 անգամ զգույշ, ժողովուրդ հայոց: Կարող ենք կորցնել նոր տարածքներ նաեւ Հայաստանից: Աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթը եւ տարածաշրջանի ուժերի հարակցությունը ճիշտ ձեւով ըմբռնենք: Քաջ իմանալով, որ ոչ մոտավոր, ոչ էլ հեռավոր մեր բարեկամները կարող են օգնության հասնել մեզ, հարկ է, որ Հայաստանի քաղաքական արեւելումը լինի հավասարակշռված Արեւելքի եւ Արեւմուտքի  միջեւ՝ հեռու մնալով միակողմանի եւ քրքրիչ քայլերից, որոնք կարող են Հայաստանը վերածել հզոր երկրների մցրակցության դաշտի:

Նոր ռազմավարություն պետք է մշակի նաեւ Սփյուռքը. հաջորդական  պատերազմների պարտություններից, Արցախի բռնագրավումից եւ ներկա իշխանության կողմից առնված ռազմաքաղաքական քայլերից հուսախաբ եղած Սփյուռքը իրավունք չունի  լուռ մնալու անկանխատեսելի վտանգներով լեցուն անորոշ կացության դիմաց: Ոչ էլ Հայաստանն իրավունք ունի անտեսելու Սփյուռքի՝ իր լայն կարողություններով եւ ամուր կարողականությամբ: Սփյուռքը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար:Հետեւաբար, այն չի կարող լինել սոսկ հակազդողի դերում լինել: Ասելիքի կողքին Սփյուռքը նաեւ անելիք ունի՝ համահայկական մտածողություն մշակելով  սփյուռքյան կառույցների միջեւ համագործակցություն ստեղծելով, իր փորձագետներին գործի մղելով եւ իր հարուստ փորձառություն ու կապերը լայնորեն օգտագործելով»:
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan