Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր
7
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Պատերազմ Արցախում
Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը

Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան

«Ես չեմ կարող հլու-հնազանդ լինել, առանց խոսելու, լռած տանել այն, ինչ կատարվում է մեզ հետ։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքի կհասնենք, բայց չեմ էլ կարող լռել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի  դերասան Արման Նավասարդյանը։

Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքում է ծնվել, ու, ինչպես միշտ, երեկ նույնպես իր հայրենակիցների կողքին էր, ովքեր արդեն 8 օր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով միակողմանի զիջումներին, սահմանազատման աշխատանքներին, որոնք նախաձեռնել են Հայաստանի կառավարությունն ու Ադրբեջանը։

«Արդեն վերադարձել եմ Տավուշից, բայց վաղը նորից գնալու եմ։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր հողի։ Նրանք մարտական ու վճռական են տրամադրված։ Ու միայն տավուշցիներ չեն այնտեղ։ Դա մեզ համար ուղղակի տարածք չէ, կցված հող չէ, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին։ Դա մեր հայրենիքն է, որտեղ մարդիկ են ապրում ու պատրաստ են պայքարել»,- նշում է  դերասանը։

Արման Նավասարդյանը հիշեցնում է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մասին, ով եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։  Նա հաճախ անձամբ էր մեկնում այդ տարածքներ, տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնկրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը։ 1980- ականներին Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հանձնաժողովի ևս երկու անդամի գողացել էին ադրբեջանցիները, ծեծել։ Կամ՝ 1991 թ.  Ոսկեպարի դեպքերը, երբ գյուղը պաշտպանելու եկած  Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցներին էին զինաթափել, սպանել ու գերեվարել։

«Մենք այդ ամենը գիտենք, չենք փորձում մոռացության մատնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր մոռացության են մատնում, դրանք մեկնաբանություններ գրողներն են ու նրանք, ովքեր վարկաբեկում են այս շարժումը, որը սկսվել է հանուն հայրենի հողը պահելու։

Մարդիկ հասկանում են, որ սա միայն Տավուշի հարցը չէ, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի հարցն է, մեր ամբողջ պետության, մեր սկզբունքի ու արժանապատվության հարցն է»,- ասում է Արման Նավասարդյանը։

Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է  25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։

«Ինձ կանչել են ուսումնավարժական զորահավաքի։ Հիմա պատրաստվում եմ, 25 օր չեմ կարողանալու իմ բուն մասնագիտական գործով զբաղվել։

Այն գրողներին, թե ինչու սահմանին չեմ, հայտնեք՝ շուտով կլինեմ, թեև միշտ եմ եղել սահմանին։ Կխոսենք 25 օրից»,- ասում է Արման Նավասարդյանը։

Մենք էլ դերասանին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ ենք մաղթում։

Ի դեմ, նշենք, որ Արման Նավասարդյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Պահեստազորի սպա Արման Նավասարդյանը Արցախյան երրորդ պատերազմի  առաջին օրվանից ռազմաճակատ էր մեկնել։

Գլխավոր նկարը՝ Sputnik Արմենիայի։ 
Աղբյուր` Panorama.am


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan