Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
9
Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու

Ո՞րն էր ինքնագովերգման «շնորհավորական ուղերձի» հիմնական շեշտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, կարծում է, թե ինքը «մեծ գործ» է անում, ավելին՝ «մեծ շնորհ», երբ առիթ-անառիթ հայտնվում է հեռուստաէկրաններին, լրահոսում և իր «հանճարեղ» մտորումներն ու անզուգական խոհերն է ներկայացնում: Նրան երևի ոչ ոք չի զեկուցում, որ իր պատկերն ու ձայնն արդեն տևական ժամանակ է, ինչ ամենից անցանկալին են հանրության համար: Սա՝ շատ մեղմ ասած: Կամ էլ, որն ավելի հավանական է, նա դրա մասին հրաշալի գիտի, բայց հատուկ է այդպես անում՝ մարդկանց հոգեբանորեն է՛լ ավելի բորբոքելու համար:
Ահավասիկ, երեկ էլ Փաշինյանը որոշել էր շնորհավորել Հայաստանի կանանց, մայրերին, աղջիկներին: Ավելին, մի ամբողջ ուղերձ էր շարադրել Մարտի 8-ի առթիվ: Լավ, քանի դեռ վարչապետի պաշտոնում է, ի պաշտոնե նույնիսկ պարտավոր է շնորհավորել, ուղերձ հղել: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը:

Ի՞նչ էր ուզում ասել կամ ի՞նչ ասաց: Թվում է՝ անիմաստ հարց է. մաղթանքներից ու շնորհավորանքից բացի, ուրիշ ի՞նչ պիտի ասեր: Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե նույնիսկ մարտիության ուղերձը չդարձներ սեփական «փիառի» միջոց:

Այո, Մարտի 8-ի առթիվ Փաշինյանի ուղերձի առանցքային շեշտը, դրա «կարմիր թելը» ինքնագովաբանությունն էր: Ասածն այն էր, թե՝ չկա ու չի եղել որևէ իշխանություն, իր գլխավորածից բացի, որ այդպես հոգատար, այդքան ուշադիր, այդքան դրական վերաբերմունք ունենա կանանց նկատմամբ, թե՝ տեսեք-տեսեք, կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում իր գլխավորած կառավարության կազմում (կարելի է կարծել՝ Հայաստանում նախքան այս չեն եղել կին նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ փոխնախագահներ, այլ կին պաշտոնյաներ): Գումարած՝ իր ոճով անհասկանալի «տեղեկանքներ» սկսեց պատմել 500 մանկապարտեզի, ինչ-որ 300 դպրոցի մասին, կանանց հորդորեց ավելի շատ երեխաներ ունենալ, կանանց վրա որպես լավություն փորձեց «ծախել» Ակադեմիական քաղաքի ծրագիրը: Եվ այլն, և այլն: Ու մեկ էլ՝ հոպ, հանկարծ այս ամբողջի մեջ՝ նորից ինքնիշխանության մասին: Թե ինչ կապ ունի, միայն ինքը կիմանա: Չնայած, մնացածն էլ առանձնապես «կապված» չէին: Իսկ վերջում Փաշինյանը նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված կանանց մասին խոսեց, զոհված զինվորների մայրերին հիշատակեց իր խոսքում:

Ասում է. «Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով»: Ամեն անգամ թվում է, թե ոչնչից այլևս անկարելի է զարմանալ կամ զայրանալ այն ամենից հետո, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին: Բայց չէ, նա վարպետ է նաև այս հարցում, ու հենց ինքն է անընդհատ ստիպում հիշեցնել, թե ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հայրենիքի պաշտպանությանը լծված նաև կին զինվորականները զոհվել:

Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հազարավոր ու հազարավոր զինվորների կորուստը, այդ կորստյան վիշտը, որի «ամոքման» մասին խոսում է Փաշինյանը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են սևազգեստ դարձել այդ զինվորների մայրերը, կանայք, քույրերը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են տնազուրկ դարձել, բռնի տեղահանվել մեր արցախցի հազարավոր մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ: Թե բա՝ ամոքումը կորստյան վշտի... Լավ, դուք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս, գլուխը բարձին դնելիս ոչինչ չե՞ք զգում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan