Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Դիտել նաև
Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ոսկեպարցիներն ուղերձով դիմել են Փաշինյանին
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։
Նա նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։
Նա հայտարարել է, որ մարտի 24-ը հայտարարվում է Համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Նշենք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։
Աղբյուր՝ 168.am