Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

«2018թ., երբ ես հեռանում էի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն ընդգծում էին՝ Հայաստանը չէ, որ հրաժարվում է իրենց արած առաջարկություններից». Է. Նալբանդյան

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել:

«Հայաստանն ունիկալ երկիր է, այն 100 փոքրիկ Հայաստան է, որովհետև գործնականում աշխարհի 100 երկրում ապրում են հայեր, ունեն իրենց համայնքները, ենթակառուցվածները: Եգիպտոսում էլ կա բավականին ազդեցիկ համայնք, որն իր ժամանակին ունեցել է հայ նախարարներ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Եգիպտոսում դեսպան աշխատելու տարիներին ինքն այնտեղ մեծ աջակցություն է ունեցել:

«Ես շատ ջերմ և գործնական հարաբերություններ եմ պահպանել Ռուսաստանի դեսպանության և ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ, որովհետև շատերն իմ ընկերներն էին: Փոխադարձ օգնություն միշտ եղել է»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայկական սփյուռքը հզոր փափուկ ուժ է:

Ֆրանսիայում դեսպան աշխատած Նալբանդյանը նկատեց՝ նույնիսկ անգլիացիներն են համարում, որ Ֆրանսիան դիվանագիտությանը տվել է ավելի շատ, քան որևէ այլ երկիր աշխարհում: Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ բազմավեկտոր քաղաքականության կողմնակից է եղել, նույնիսկ Մակրոնն էր նման հայտարարություններ անում: Միևնույն ժամանակ, չցանկացավ մեկնաբանել այն, ինչ հիմա է կատարվում:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, դա հեշտ գործընթաց չէ, բայց աշխարհի կեսը Ֆրանկոֆոնիայի մաս են, դրանք կազմակերպություններ են, որոնք կոորդինացնում են իրենց քայլերը՝ տարբեր միջազգային կազմակերպություններում: Տարօրինակ կլիներ, որ այդ բոլոր անդամները խոսեին տարբեր լեզուներով և ոչ ֆրանսերենով: Դա էլ Ֆրանսիայի փափուկ ուժի դրսևորում է: Բայց այնպես է ստացվել, որ թեպետ շատերն էին դեմ, բայց մեզ հաջողվեց այնպես անել, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիային անդամակցի և անցկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով Հայաստանում: Իհարկե, այնպես ստացվեց, որ դա իմ հեռանալուց հետո կազմակերպվեց, բայց որոշումն իմ օրոք է կայացվել»,- ընդգծեց նա:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնում իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ Նալբանդյանը հետևյալն ասաց. «Կոնկրետ այն 10 տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար էի, մենք ամեն դեպքում քիչ բան չենք արել Հայաստանի ընկերների աշխարհագրության ընդլայնման համար: Առաջին հերթին, մենք խորացրել և ընդարձակել ենք մեր ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց այդ ժամանակ են կայացել առաջին պետական այցելությունները: Դրանից առաջ չէին եղել ՌԴ նախագահների պետական այցեր Հայաստան, չէին եղել նաև ՀՀ նախագահների պետական այցեր, իհարկե, պաշտոնական, աշխատանքային այցեր եղել էին, բայց պետական այցերը հատուկ աստիճան է: Զարգանում էին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություններ, տնտեսական, հումանիտար համագործակցություններ, և այլն: Հայաստանը դարձավ շատ ակտիվ անդամ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, և մտավ ԵՏՄ, որն ամբողջովին համապատասխանում էր Հայաստանի թե՛ աշխարհաքաղաքական,  թե՛հետ: ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Տարբեր «քաղաքագետներ» ասում էին, թե Հայաստանը շրջադարձ է կատարում և այլն, բայց այդ համաձայնության տեքստում 3 հիմնական հատվածներում գրված է՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները՝ այլ ինտեգրացիոն համակարգերում, նկատի ունենալով այնպիսի ինտեգրացիոն համակարգերը, որոնց մենք արդեն անդամակցում էինք: Միևնույն ժամանակ, մենք ակտիվացնում էինք մեր հարաբերությունները և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ Ճապոնիայի հետ. երկրներ, որոնք իրար մեջ միգուցե այդքան էլ հարթ հարաբերություններ չունեին, բայց մեզ հաջողվում էր շատ սերտ հարաբերություններ հաստատել»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ամեն հնարավոր բան արել են, որ որպես առաջին ցեղասպանություն ապրած երկիր՝ միջազգային հանրության ջանքերով Հայաստանը հասնի ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ որոշումների ընդունման. «Բոլոր որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, և նույնիսկ այն երկրները, որոնք գուցե պետք է դեմ քվեարկեին, չէին կարողանում դա անել: Դա շատ կարևոր պահ է»:

Նրա խոսքով՝ բավականին շատ բան է արվել իր պաշտոնավարման ընթացքում նաև Արցախի հարցում. «Մեր դիրքորոշումը համահունչ էր համանախագահների դիրքորոշման հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Երբ ես հեռանում էի ԱԳ նախարարի պաշտոնից, ասում էի, որ շատ կարևոր է ամրապնդել այդ հաջողությունը, որ դրա հիման վրա դուրս գանք բացառապես խաղաղ քաղաքական կարգավորման: Ցավոք, հետո դա չհաջողվեց անել: 2018թ., երբ ես հեռանում էի, ոչ միայն Հայաստանը, այլև համանախագահողներն ընդգծում էին, որ Հայաստանը չէ, որ հրաժարվում է այն առաջարկություններից, որոնք արվում են համանախագահ երկրների կողմից»:

Նյութի աղբյուրը՝ Ռադիո-Sputnik

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan