Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»

Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։

«Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաև նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։

Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։

Նույն վայրում ևս երկու վարձակալ կա։ Նրանք անտառային նշանակության հողում առանց թույլտվության հողային աշխատանքներ են կատարել։ Նրանցից մեկն էլ Հրազդան գետի հունն է նեղացրել՝ փոխելով գետի հունի բնական տեսքը։ Այս ամենի մասին տեղյակ են պատասխանատուները, սակայն քայլեր չեն ձեռնարկում։

Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) և Կարենիս (Գյումուշ) գյուղերը իրարից բաժանվում են Հրազդան գետով՝ գեղատեսիլ կիրճով։ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի առափնյա տարածքներն անտառային նշանակություն ունեն։ Այդ հողատարածքներից 2100 քմ մակերեսով տարածք է վարձակալել «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս տեղեկությունը մենք չենք ստացել Անտառային կոմիտեից, քանի որ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հրաժարվեց մեզ տրամադրել վարձակալների վերաբերյալ տեղեկությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։

Ըստ Կոմիտեի նախագահի՝ վարձակալված տարածքի մակերեսի, վարձակալի անվան, վարձակալության վճարի և նախատեսվող գործունեության ծրագիրն անձնական տվյալ է, և դա տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ վարձակալների թույլտվությունը։ «Հետքը» նախկինում առանց խոչընդոտի վարձակալների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել Անտառային կոմիտեից: Թե ինչու է այժմ Անտառային կոմիտեի նախագահը խուսափում վարձակալների տվյալները հայտնելուց, հետագայում առանձին կանդրադառնանք։

2100 քմ մակերեսով հողամասը վարձակալության տրամադրելու մրցույթը տեղի է ունեցել 2023 թ.-ի մայիսին։ Անտառային կոմիտեի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքում։ Հողամասը վարձակալության է տրվել տարեկան 233 հազար դրամ վճարի դիմաց, 15 տարի ժամկետով։ Վարձակալության նպատակը՝ «հանգստի և զբոսաշրջության կազմակերպում»։ Անտառային հողը վարձակալած «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրել է ոստիկանության գնդապետ Աշոտ Նալբանդյանը 2019 թ.-ին, ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Աշոտ Նալբանդյանը 2016 թ․-ին մասնակցել է Արգել համայնքի ղեկավարի ընտրություններին, սակայն ձայների էական տարբերությամբ պարտվել է ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանին։

Աշոտ Նալբանդյանը Նարեկ Նալբանդյանի եղբայրն է, որը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո տեղի ունեցած մի քանի բիզնես գործարքներով։ Նախորդ տարի նա ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործի առարկա Մոնումենտի առանձնատունը, իսկ դրանից առաջ Նալբանդյանի հիմնադրած ընկերությունը գնեց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որը պետությանը նվիրել էր Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ փողերի լվացման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը կարճելուց հետո։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan