Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Պատերազմ Արցախում
Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի»

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել:

Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Հարկավ, «ուրիշի երեխա» չկա»: Բայց առաջին հերթին հենց ծնողն է պարտավոր իր երեխայի մասին հոգ տանել: Այդ ամենը, կրկնենք, դնում ենք մի կողմ: Ամենացնցողը, նույն Փաշինյանի բառամթերքից օգտվելով՝ հոգեցունցը և, միաժամանակ, ապշեցուցիչը դեպքից անմիջապես հետո «առաջին շարքի» քպականների, կարկառուն-չկարկառունների, սատելիտների՝ դիրիժորական փայտիկով բարձրացրած աղմուկաղաղակն էր՝ փաշինյանական ֆեյք ու չֆեյք երկրպագուների, կներեք արտահայտության համար՝ «երգչախմբի» ձայնակցությամբ: Ուղղակիորեն վանող, տհաճից էլ տհաճ տպավորություն թողեց կեղծ բարեպաշտական գլխարկ դրած ու փարիսեցիության պատմուճան հագած այդ բազմույթի նշված արձագանքը, որը հանգում էր հետևյալ արտահայտություններին՝ «վա՜յ, ինչպե՜ս կարելի էր երեխայի ներկայությամբ նրա հոր կամ մոր հասցեին նման բաներ ասել», կամ առհասարակ՝ «ինչպե՜ս կարելի էր Անմար կրակի մոտ նման բան անել…», «վա՜յ, ինչ ամոթ է…»: Սա, եթե չնշենք նույն այդ քպականասեր մասսայի ներկայացուցիչների անեծք, հայհոյանք, վիրավորանք և այլ բառային աղտեղություն պարունակող արտահայտությունները:

Ա՜խ, ինչպե՜ս կարելի էր: Իսկ այն, որ Փաշինյանը իր ձախավեր որոշումներով (կանխամտածված, թե ոչ, դա թող ապագան պարզի) մահվան ու կոտորածի մատնեց ավելի քան 5000 մեր տղաներին, մեր զինվորականներին, որ ավելի քան 5000 ընտանիք անզավակ կամ անհայր մնաց, դա այնպես, սովորական մի բա՞ն է: Իսկ այ, որ Արցախն ուրացած, Հայաստանը կործանող Նիկոլ Փաշինյանի մասին մարդիկ ասացին այն, ինչ մտածում են, այդ դեպքում՝ «վա՜յ, բա երեխա՜ն…»:
Բա մահվան ու կոտորածի մատնված հազարավոր տղաներն էլ էին հազարավոր մայրերի ու հայրերի երեխաները, շատերի միակ զավակը: Բա այդ մայրերին ու հայրերին որդեկորույս արած իշխանությունն ի՞նչ է ուզում լսել իր հասցեին՝ օրհնա՞նք: Հապա Արցախի մեր հայրենակիցները, որ ավելի քան 120 հազար մարդով դարձել են հայրենազուրկ, նրանց մեջ՝ 30-35 հազար երեխա, որոնք կորցրել են տունը, դպրոցը, խաղընկերներին, Հայրենիքը, ինչ ունեինչունեին, ամեն ինչ, 4-5 տարեկանում դարձել են գաղթական, անցել գաղթի ու զրկանքների սարսափների միջով: Բա նրանք երեխանե՞ր չեն: Ու այդ ամենը տեղի է ունեցել բացառապես ու գերազանցապես Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանքով: Դա նույնպե՞ս ոչինչ: Ոչի՞նչ: Լո՞ւրջ եք ասում: Իսկ ո՞ւր էին այսօրվա այդ՝ հրահանգով «բարեպաշտ» փարիսեցիները: Ինչո՞ւ ոչ մի ձայն-ծպտուն չէին հանում:

Իսկ Նոյեմբերյանի շրջանում, որի առանցքային մասը Նիկոլ Փաշինյանը որոշել է նվիրել Ալիևին, ի՞նչ է, երեխաներ չկա՞ն: Երեխանե՞ր չեն ապրում ու սովորում Ոսկեպարի, Կիրանցի դպրոցներում, որոնք ուղղակիորեն հայտնվելու են մարդակեր թշնամու անմիջական հասանելիության տիրույթում: Բա ինչո՞ւ ոչ մեկիդ գվվոց-բվվոցը չի լսվում, այ «բարեպաշտնե՛ր»:
Եվ էլի. ախր, ովքեր են ինչից խոսում: Դեռևս 6 տարի առաջ՝ 2018-ին, ապա նաև հետագայում ենք առիթ ունեցել նշելու, զգուշացնելու, որ մի՛ անցեք կարմիր գծեր, մի՛ արեք քստմնելի բաներ, որովհետև «բումերանգի» օրենքը համարյա ֆիզիկայի օրենքի նման է, գործում է անխափան: Տողերիս հեղինակը մի առիթով նկատել էր նաև, թե «տեսնելով, թե ի՜նչ եղկելի «քամիներ» եք ցանում, սարսափահար փշաքաղվում եմ ձեր հնձելիք «փոթորիկներից»»:

Հիշեցնե՞նք: Թերևս արժե դա անել: Վեց տարի առաջ, հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի «թավիշը» դագաղներ էր դնում ողջ մարդկանց դռների մոտ, մահվան պսակներ էր դնում կամ հատուկ ամբարձիչով նետում բարձր հարկում գտնվող տան պատշգամբը, որ սգո երիզներ էր կախում ողջ մարդկանց բակերում, վայրագ պիտակումներով հարձակվում էր այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հարազատների, զավակների վրա: Դուք ձեր մեծամասնության մեջ ցնծում էիք, եթե չասվի, որ ոմանք տռճիկ էին տալիս, հրճվում էին, զմայլված տարածում այդ ամենի նկարներն ու տեղեկությունները: Հիշեցի՞ք… Հետ է եկել: Ու դուք, որ հրճվում էիք, հիմա համարձակվում եք բարոյականության, բարոյական նորմերի մասին խրատ կարդա՞լ: Լա՞վ եք: Մի հատ հայելու մեջ նայեք, էլի:

Հ.Գ Հա, ի դեպ, հատուկ մի քանի անգամ դիտել եմ կատարվածի տեսանյութը: Վանկարկողներից և ոչ մեկը բացարձակապես ոչ մի բան չասաց երեխայի հասցեին: Իսկ երեկոյան, արդեն Փաշինյանի հրահանգով, նրա ոստիկանությունն ընկավ վանկարկողների հետևից, ասում են, բավականին ձերբակալվածներ են եղել: Չկասկածեք՝ դեռ բռնատիրական ծանր հետևանքներ կլինեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan