Իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է
Դիտել նաև
Տիգրան Ավինյանը փոխհատուցեց Սամվել Ալեքսանյանի անձրևանոց պահելը․ Նիկոլը՝ «Լֆիկական Օսվենցիմում» (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Տաշիր համայնքում
էրիկն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գեւորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով, մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը եւ անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գեւորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ եւ շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»: Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գեւորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ։
Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է եւ վերջինս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով չի դադարել մեր համար լինել անօրինական դատարան։