Փաշինյանի եղբայր Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանալու Ադրբեջանի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն
9
Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը. Լիա Սարգսյան Փողը փախնում է Հայաստանից. Վարդան Արամյան Հասարակությունը Փաշինյանին ասում է` չեմ ուզում մասնակցել քո կազմակերպած ոչ մի բանին, դեմ եմ Եկեղեցին քանդելու քո մութ ծրագրին... Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ) Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ական տնօրենը քարոզարշավին բարեգործություն է անում. «Ազատություն» ՔՊ-ն Վաղարշապատում քաղաքցիներին ապօրինի ազատում է աշխատանքից Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների Մեր բանակի կողմից ոչնչացված թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է մեր զինվորի խիզախության մասին. իրանագետ Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը ՔԿՀ մերժվել է. Զարուհի Փոստանջյան ԱԺ ընտրություններին մասնակից ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ի՞նչ գործեր են կարվելու Փաշինյանի եղբայր Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանալու Ադրբեջանի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան

«Ուսապարկերին» կփոխարինեն «զրահաբաճկոնները»՝ թուրքերենի իմացությամբ

«168 ժամ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։

Սակայն, եթե դեմքի հարցն իշխանությունը համարում է լուծված, ապա խիստ կասկածելի է «քաղաքական թիմ» կոչվածների պարագան։ Միամտություն կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա բոլոր հնարավոր մեթոդներով վարկաբեկված 88 հոգանոց իր խորհրդարանական խմբակցությամբ, որոնց նրա կուսակցական խոսնակն արդարացիորեն համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։

Նրանք այլևս օգտագործված ու ժամկետանց ուսապարկեր են, և հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է գտնի նորերին։ Այն տեխնիկական տարբերությամբ, որ նրա նոր քաղաքական թիմը բաղկացած կլինի ոչ թե ուսապարկերից, որով մինչև իշխանության գալը շրջում էր Նիկոլ Փաշինյանը, այլ զրահաբաճկոններից, որով նա շրջում է հիմա՝ արդեն իշխանություն ունեցողի կարգավիճակում։

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք են զրահաբաճկոններ ոչ միայն՝ որպես իր կողմից ամենաշատն օգտագործվող աքսեսուարի իդենտիկության նշան, այլ նաև բովանդակային իմաստով․ նրան անհրաժեշտ են մահապարտներ, ովքեր իրեն կպաշտպանեն քաղաքական հակառակորդներից ու քաղաքացիներից, այնպես, ինչպես իր կարծիքով՝ պաշտպանում է հագուստի տակից այդքան աչք ծակող զրահաբաճկոնը։

Մեծ է հավանականությունը, որ «Իմ քայլի» պատգամավորական ցուցակի, իմա՝ նոր զրահաբաճկոնների քասթինգն արդեն իսկ սկսված է, և Նիկոլ Փաշինյանը՝ կա՛մ անձամբ, կա՛մ առավել հուսալի ուսապարկ–զրահաբաճկոնների միջոցով, զբաղվում է նրանց ընտրությամբ։ Հավակնորդներին ներկայացվող պահանջները դժվար չէ կանխատեսել․ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, պաշտամունք, սեփական կարծիքի բացակայություն, քաղաքական հակառակորդներին սեփական դեմքերով և ֆեյք օգտահաշիվներով կեղտոտ հայհոյելու կարողություն, անհայրենիքություն և թուրքերենի ու ադրբեջաներենի վարժ իմացություն։ Ահա այս հատկանիշներով օժտված մի քանի տասնյակ զրահաբաճկոնից բաղկացած կլինի «Իմ քայլի» քաղաքական թիմը, որի դեմքը, ինչպես արդեն հայտնի է, լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Դեմք, որը մարդկանց մի մասի մոտ ասոցիացվելու է պարտության ու դավաճանության, կապիտուլյացիայի ու հայրենազրկման հետ, մյուսների համար՝ ներկայանալու է որպես փրկիչ, որը թույլ չի տալու «նախկինների» ու «թալանի» վերադարձը։ Ահա ուրեմն, նոր հավաքագրվելիք զրահաբաճկոնների թիմի առաքելությունը պետք է լինի՝ քաղաքացիներին համոզել, որ Արցախի 75 տոկոսի հանձնումը, հազարավոր զոհերն ու տասնյակ-հազարավոր վիրավորները, Հայաստանի տարածքին սպառնացող առարկայական վտանգներն էլ՝ վրադիր, պակաս սարսափելի են, քան «նախկինների» վերադարձը։

Նրանք ամեն ինչ պետք է անեն՝ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքական և, ոչ միայն՝ քաղաքական կյանքում Ալիևի ու Էրդողանի առնվազն միջնորդավորված ներկայությունն ավելի գերադասելի է, քան «նախկինների» ներկայությունը։ Իհարկե, անհեթեթ է հնչում, բայց Հայաստանում ամեն ինչի ու հատկապես իշխանության հիմքում վաղուց ընկած է ոչ թե բանականությունը, այլ անհեթեթությունը, որի տարածմամբ էլ առաջիկա երեք ամիսներին զբաղվելու են մի խումբ զրահաբաճկոններ՝ իրենց փրկչադավաճանական կամ դավաճանափրկչական դեմքի գլխավորությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan