Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային
26
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Պատերազմ Արցախում
ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան

Եթե որևէ ադրբեջանցի փորձի մտնել գյուղ, ինձ կտեսնեք ձերբակալված՝ մարդասպանության համար, կամ սպանված, իմ պարտքն է պաշտպանել գյուղը. Աղավնոյի համայնքապետ

Որևէ ադրբեջանցի երբեք չի մտնի այս գյուղ, մենք աշխատում ենք բնականոն հունով, և Աղավնո են վերադառնում գյուղի բնակիչները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով գյուղի կարգավիճակին, հետագա անելիքներին և հետպատերազմյան իրավիճակին:

 -Պատերազմի ընթացքում կամ պատերազմից հետո ադրբեջանցիներ այցելե՞լ են գյուղ:

-Ոչ, չեն կարող և երբեք չի լինի այդպիսի բան, եթե որևէ մեկը համարձակվի մտնել գյուղ, ապա ես նրա գլուխը քարով կջարդեմ: Ես ագրեսիվ չեմ տրամադրված, իմ պարտքն է պաշտպանել գյուղը: Չեն եղել դեպքեր և եթե անգամ լինեն, ինձ լուրերով կտեսնեք, որ մարդասպանության համար կա՛մ ձերբակալվել եմ, կա՛մ էլ ինձ սպանել են, այլ տարբերակներ չկան, մենք խաղաղասեր մարդիկ ենք, բայց երբ իրավիճակը այսպիսին է, այլ տարբերակներ չկան:

-Հետպատերազմյան ժամանակաշրջանում քանի՞ բնակիչ է վերադարձել գյուղ:

- Այս պահին մենք ունենք մոտ 90 բնակիչ, մյուս բնակիչները ևս ասում են՝ գալու են հետ գյուղ: Եթե բնակիչներից ոմանք անգամ հետ չգան, միշտ էլ հող մշակողին, գործ անողին տուն պետք է, որն ունենք և պատրաստ ենք տրամադրել, մարդիկ գնահատում են իրենց հայրենիքը, և ես՝ որպես համայնքապետ, քիչ թե շատ վստահ եմ՝ վերադառնալու են: Մարդիկ հետ են գալու, իսկ ես՝ որպես համայնքապետ, ասում եմ, որ հայրենիքը հյուրանոց չէ, որ լավ պայմաններում մերն է, վատ պայմաններում թողնենք հայրենիքն ու գնանք:

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում գյուղում, ինչպիսի՞ կարգավիճակ է հիմա Աղավնոյում: Գործու՞մ է արդյոք դպրոցը, հիվանդանոցը:

 -Հիմա մենք աշխատում ենք մեր առօրյայով, աշխատում ենք բավականին կառուցողական, ունենք շատ հետագա ծրագրեր, այս պահին փորձում ենք բուժկետային հատված ունենալ և հատկացրել ենք երկու սենյակ, բայց հիվանդանոց չկա: Հիմա նաև նորմալ հունով գործում է դպրոցը, ունենք նոր 0 դասարանի համար ծրագիր, մանկապարտեզի կարգավիճակ ունի այդ դասարանը, նաև այդ ամենին կից վերանորոգվում է խաղահրապարակը, որպեսզի բարվոք պայմաններ լինեն դպրոցահասակ երեխաների համար:

-Իսկ անհրաժեշտության դեպքում որտե՞ղ են դիմում գյուղացիները, եթե հիվանդանոց չկա:

-Մենք գյուղի առողջ մարդիկ ենք և հիվանդանոցի կարիք չունենք, չենք հիվանդանում (ծիծաղում է), բայց անհրաժեշտության դեպքում բնակիչները գնում են Գորիս կամ Ստեփանակերտ:

- Դեկտեմբերի դրությամբ գյուղում հղի կին կար, այս պահի դրությամբ քանի՞ երեխա է լույս աշխարհ եկել:

-2 երեխա է ծնվել, ճիշտ է՝ ոչ գյուղում, բայց նրանք Աղավնոյից են, գյուղի երեխաներ են, հավանաբար Եղեգնաձորում են ծնվել կամ Երևանում, բայց միևնույն է՝ երեխաները Աղավնոյից են:

-Ի՞նչ են ասում Արցախի կամ Հայաստանի կառավարությունները գյուղի կարգավիճակի մասին:

-Ինչ պետք է ասեն, ոչինչ էլ չեն ասում, ոչ մի արձագանք էլ չկա: Ես էլ առանձնապես չեմ ուզում խոսել այդ մարդկանց հետ, ես ինքս գիտեմ, որ մենք մնում ենք և դրանից ավել որևէ բան չեմ ուզում լսել, եթե ինձ ասեն՝ վեր կաց և գնա, նրանք երբեք դա չեն տեսնի, այս գյուղը իմ պատասխանատվության տակ է, ես չեմ թողնի այն, չեմ սպասի, որ որևէ մարմին ինձ զանգի և ասի՝ լքիր գյուղը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan