Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին. ՆԱՏՕ
Դիտել նաև
Վովա–Տիկո–Դոգ սիրային եռանկյունին․ ինչպես հաչան ու հակավովայական Դոգը մտավ գործարքի մեջ
Մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են. հայտարարություն Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ
Փաշինյանի «կռիվը»՝ բանակի դեմ. գեներալները չեն լռում. Տեսանյութ
«Մեկի սուտը, մյուսի վախկոտությունը սերտորեն միահյուսվելով՝ խեղդում են Հայաստանը՝ հուրախություն Փաշինյանի». Արամ Գաբրիելյանով
Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի բացատրություններին
ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարևոր է խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի խաղաղ ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն», - գրել է վերջինս սոցցանցում: