Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ

Politik.am-ը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։

Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկեն նշված պաշտոնյաներին, այսինքն խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները և գործարքները։

Խումբը ձևավորվել և անմիջականորեն վերահսկվել է Արտյոմ Սմբատյանի կողմից, ով ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ մարմնի նախկին աշխատակից է, իսկ անձանց հետևելու հանձնարարականները տրվել է անձամբ Արսեն Թորոսյանի կողմից։ Խմբի անդամները հետևել են իրենց հակադրվող տարբեր պաշտոնյաներին և բժշկության ոլորտի հետ առնչություն ունեցող, իրենց քննադատող անձանց։

Հատկանշական է, որ ոստիկանության գաղտնի ծառայության նախկին այդ աշխատակիցները իրենց «աշխատանքի» համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են վարձատրվել։ Կան տեղեկություններմ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյոք նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները և Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։

Արսեն Թորոսյանը իրավապահ մարմիններից հատկապես սկսել է նման կերպ պաշտպանվել իր տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք ստանալու պահին բռնելուց հետո, քանի որ կասկածել է, որ ԱԱԾ աշխատակիցների թիրախում կարող է հայտնվել նաև ինքը։

Խմբի գոյության և կատարված գործողությունների մասին 2020 թվականի սկզբներին հայտնի է դարձել ԱԱԾ աշխատակիցներին, նրանք պարզաբանել են բոլոր մանրամասները, թե խումբն ով է ղեկավարում, ում պատվերներն են կատարում, ում են հետևել, ինչ տվյալներ են ստացել, որ հիվանդանոցներում են որպես աշխատողներ հրամանագրվել։ Այդ ամենի մասին անմիջապես զեկուցվել է վարչապետին, առաջարկելով վնասազերծել խմբի անդամներին և նրանց ղեկավարող վերոհիշյալ պաշտոնյաներին, սակայն վարչապետը կտրականապես դեմ է եղել և արգելել է բռնել խմբին, ավելին հանձնարարել է դադարեցնել Արսեն Թորոսյանի, Արտյոմ Սմբատյանի և խմբի անդամների նկատմամբ բոլոր միջոցառումները ու այլևս այդ հարցով չզբաղվել։

Դրանից հետո խումբը շարունակել է անարգել գործել, կատարելով իր հովանավորների հանձնարարությունները։ Այս խմբի գոյությունը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի գործելավոճը մի տարբերությամբ, որ նա ձևավորել էր ոստիկանության գործող աշխատակիցներից կազմված պրոֆեսիոնալ խումբ, ովքեր ոչ միայն զբաղվում էին անցանկալի մարդկանց մասին տեղեկություններ հավաքելով, այլև անհրաժեշտության դեպքում պլանավորում և իրականացնում էին նրանց սպանությունը։

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին ոչ գաղտնի, պաշտոնական տվյալն ընդամենը փոխանցելու համար ՀՀ ԱԱԾ գնդապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քրեական հետապնդում սկսվեց, նա աշխատանքից ազատվեց` նույնիսկ առանց հաշվի առնելու, որ նրա առնչությունն այդ ամենի հետ հաստատող որևէ ծանրակշիռ ապացույց չկար»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan