Սա երկրորդ դեպքն է, երբ նման ձևաչափով հանդիպմանը Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցում. Տիգրան Աբրահամյանն ԱԽ նիստի մասին

Դիտել նաև
Բանակի կազմաքանդումը շարունակվում է Արցախ զինվորներ ուղարկել-չուղարկելու թեմայով
Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու». Հասել ու հատել ենք բոլոր կարմիր գծերը
«105 ռոյալ (рояль, մեծ դաշնամուր) առել բերել են Հայաստան Ցեղասպանության տարելիցի մոմենտով». Տիգրան Քոչարյան
Եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց. Տիգրան Աբրահամյան՝ Փաշինյանին
Մեկ էլ՝ չասեք, թե գիտես, իրենք մեղավոր չեն, հրաման են կատարում, թող գնան հրաման սահմանային հատվածներում կատարեն, որտեղ իրենց կարիքը շատ է. Լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
Հանդիպմանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։ Եթե չեմ սխալվում՝ սա երկրորդ դեպքն է, երբ նման ձևաչափով հանդիպմանը Արցախի ԱԽ քարտուղարը չի մասնակցում։
Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը, բայց դրան մասնակցում է Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Ավինյանը, Արարատ Միրզոյանը։
Սա այն ամենն է ինչը պետք է իմանալ ԱԽ ընդլայնված խորհրդակցությունների լրջության և դրանում քննարկվող հարցերի կարևորության մասին։
Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր։
Սրանք միայն մի ուղղությամբ են մտածում՝ ինչպես երկարացնեն իրենց իշխանությունը՝ մեր երկրի ազգային շահերը ոտնահարելու և Հայաստանին ու Արցախին առավելագույն վնաս պատճառելու գնով։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից