Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին
Հարցում
Պարոն Միքայելյան,
Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․
1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,
2. Արդյո՞ք Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․
3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում սկսված զինված ընդհարումներին,
4. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,
5. Ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։
Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են»։