Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը
14
Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է

Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականությունն Արցախի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ:

«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:

Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan