Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև

Դիտել նաև
Ինչո՞ւ Կիպրոսի հարցում թյուրքալեզու երկրները բաժանվեցին իրարից
«Ադրբեջանը և Չինաստանը կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում»․ Ալիև
«Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները». Ալիև
Խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև
«Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել». Ալիև
Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը. այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան», - ասել է նա: