Ոչ մեկ երաշխիք չունի՝ էդ երեխաները կհասնե՞ն Արցախ, թե՞ ոչ․ ծնողները պահանջում են իրենց զինվորներին Արցախ չտանել
Դիտել նաև
Բրիտանիայում կատուն վերադարձել է իր տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց. Independent
Պապիկյանը անհետ կորածների ծնողներին կընդունի վաղը․ ՊՆ խոսնակ
ՊՆ շենքում անհետ կորածների ծնողների ու պաշտոնյաների միջև ծեծկռտուք է եղել
«Կտոր մը մարդ եղեք...»
«Լավ մնացեք, տարբերակ չունեմ հետ գալու». ծնողները կարդացին անհետ կորածի նամակը
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ իրենց երեխաներին Արցախ չտանեն, որովհետեւ ճանապարհը վտանգավոր է։
«Ոչ մեկ երաշխիք չունի՝ էդ երեխաները կհասնե՞ն Արցախ, թե՞ ոչ։ Թող ինչ-որ մեկը նախարարությունից գա, ու ասի, որ մեր երեխաներին Հայաստանի զորամասեր են տանում, թող կոնկրետ զորամասի համար ասեն, մեր երեխաներին բարի ծառայություն, թող գնան մեր հող ու ջրի, մեր հայրենիքի համար ծառայեն։ Արցախ հասնելու համար ոչ մեկ երաշխիք չունի, ում հարցնում ես՝ ոչ մեկ չի ասում, որ երաշխավորում են, ո՞ւր գնան, եթե չեն երաշխավորում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի հարազատը։
Աղբյուր՝ NEWS.am