Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր ստորագրությամբ ադրբեջանական զորքին հանձնել Շուռնուխը

Դիտել նաև
«Նիկոլի երեկվա հանրահավաքից անորակ սերիալի համ զգացի… տեսանք, որ գլխավոր հերոսը՝ կինոյի «տղեն», մեռավ». Աղասի Ենոքյան
Նիկոլի սիրտը արյուն է ուզում
«Գագիկ Սողոմոնյանը» շատ նման է Նիկոլին՝ նրա նման հայհոյախոս, անպատասխանատու, օդից վերցրած լուրերով ստեղծագործող
«Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել». Աղասի Ենոքյան
Կլուբնիկը ու «Արտ լանչը» առաջին հերթին բանակը քանդելու և երկրորդ հերթին՝ կոռուպցիայի համար էր
Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իր ստորագրությամբ ադրբեջանական զորքին հանձնել Շուռնուխը։ Ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է անցնի Ազգային Ժողով, Սահմանադրական Դատարան, ՀՀ նախագահ ինստանցիաները եւ նոր միայն իրավական ուժ ստանա։ Որքան էլ որ այս ինստիտուտների մասին պայծառ կարծիք չունենք, բայց դե էլի ընթացակարգեր են, ժամանակի կորուստ է։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն եւ չեն կարող ուղիղ պայմանագրեր կնքել։
Դրա համար էլ ընտրվում է բանավոր պայմանավորվածությունների տարբերակը։ Նիկոլն ասում է․ «Եկեք», թուրքերն էլ զորքը բերում են Շուռնուխ։ Հետո ինչքան ուզում ես ասա՝ սահմանադրական, միջազգային իրավունք, եւ այլն, թուրքի զորքն արդեն այնտեղ ամուր կանգնած է։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից