Ջահերով երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն. Տեսանյութ
Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով ու մոմերով երթ դեպի եռաբլուր։ «Շարժվելու ենք մեր պայքարի, մեր հաղթանակների, ցավոք նաեւ մեր պարտության սրբավայր «Եռաբլուր»: Լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո»,- դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ավարտին ասել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։