Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

Դիտել նաև
Մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
«Օդի ջերմաստիճանը նույնիսկ կգերազանցի +20 աստիճանը»․ Գագիկ Սուրենյան
Մեզ սպասվում են 10 արևառատ և շատ ջերմ օրեր․ Գագիկ Սուրենյան
«Գարունն իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան»․ Գագիկ Սուրենյան
Մարտի 4-ից խոստանում եմ մի լավ ջերմացում․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․ «Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000 մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ»։