Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5000 եվրոյին համարժեք դրամ
Դիտել նաև
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Նիկոլի աքսիոմը և մեր թեորեմը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ)
ՔՊ-ի գեոպոլիտիկան ու 4 տարում չսարքվող 13 տունը. «Կարճ ասած»
Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. նախագիծն ընդունվեց
ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է: