Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
7
Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ) ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան «Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան

Եթե ամեն օր հանրահավաքներ կազմակերպեք բոլոր դեսպանատներում, դա արդյունավետ չի կարող լինել

Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո հայ հասարակությունը բազմաթիվ հարցերում հայտնվել է, բառիս բուն իմաստով, խայտառակ իրավիճակում: Հազարավոր զոհեր և վիրավորներ, կռվով և առանց կռվի տարածքների հանձնում, Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգություններ, աննախադեպ դիվանագիտական ձախողումներ…: Սակայն` Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումների շարքում կա մի ասպարեզ, որն այս պահին մեր հայրենակիցների կողմից թերևս ամենասուրն է ընկալվում: Խոսքը գերևարված և անհետ կորած մեր հայորդիների ճակատագրի մասին է: 

Այս օրերին հայ մտավորականների մի մեծ խումբ, փորձում են ինչ-որ կերպ լուծում գտնել այս խնդրին: Կամզակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, երթեր, այցելություններ տարբեր դեսպանատներ: 

Դիմելով մեր հարգարժան մտավորականներին և խորին հարգանք տածելով նրանց կողմից իրականացվող ջանքերի նկատմամբ, կուզենայի մի քանի նկատառում ներկայացնել գերիների և անհետ կորածների հարցի լուծման իրավական հիմքերի կապակցությամբ: 

Նախ պետք է արձանագրել, որ այս հարցի լուծման համար առկա է լուրջ իրավապայմանագրային բազա: Այսպես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան (III Կոնվենցիա) ընդունվել է 1949թ. օգոստոսի 12-ին և ուժի մեջ է մտել 1950թ. հոկտեմբերի 21-ին: Հայաստանը 1993թ. վավարացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, ինչպես նաև դրանց կից Արձանագրություն 1-ը և 2-ը, իսկ 2011թ.-ին վավերացրել է Արձանագրություն 3-ը: Ադրբեջանը 1993թ. վավարացրել է Ժնևի 4 կոնվենցիաները: Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնևի կոնվենցիաներին և լրացուցիչ արձանագրություններին դեռևս 1993 թվականի հունվարի 26-ին:

Առանց կարգավորումների դետալների մեջ մտնելու նշեմ, որ Ժնևի կոնվենցիայով մանրամասն կարգավորված է թե ինչպես, ինչ պայմաններում և ժամկետներում են վերադարձվում ռազմագերիները, սպանված զինվորների աճյունները, ինչպես են փոխանակվում անհետ կորածների մասին տեղեկատվությունը, ինչ դերակատարություն ունի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն, ովքեր են պատերազմող կողմերի պատասխանատու պաշտոնյաները և ինչի համար են նրանք պատասխանատու: Որպես օրինակ նշեմ մի քանի կարգավորում, որոնք այս պարագայում կարևոր է իմանալ`

Ռազմագերի (Prisoners of war) – Կոնվենցիա III-ի իմաստով ռազմագերի են համարվում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինվածուժերի անձնակազմի անդամ են, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմի անդամ են: (Կոնվենցիա III, հոդված 4)

Ռազմագերու կարգավիճակը (Prisoners of war status) – Կոնվենցիան ռազմագերիների նկատմամբ կիրառվում է այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձումը: (Կոնվենցիա III, հոդված 5)
Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո: (Կոնվենցիա III, հոդված 118): Եվ այլն.

Այսինքն` իրավական կարգավորումների առումով ամեն ինչ վաղուց կարգավորված է, ամեն ինչ պարզ է, հստակ են նաև պատասխանատուները: Օրինակ Հայաստանի Հանրապետությունում գործում է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Սակայն այս պահին ամեն ինչում խառնաշփոթ է և ոչ ոք չգիտի թե ով ինչի համար է պատասխանատու: Եվ այս պայմաններում զինվորների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև մեր մշակութային գործիչները ստիպված են այս գերատեսչությունից այն գերատեսչություն, այս դեսպանատնից այն դեսպանատուն գնալ հասկանալու համար թե ի վերջո ինչ է լինելու իրենց գերի ընկած կամ անհետ կորած զավակների ճակատագիրը, և ով է պատասխանատուն այս հարցերի լուծման համար: 

Իհարկե, հասկանում եմ, որ մշակութային գործիչները ձեռնպահ են մնում քաղաքական բնույթի որևէ գործողություններից, սակայն, ցավոք սրտի, այս հարցը ունի բացառապես իրավական և իրավա-քաղաքական լուծում: Իսկ լուծումը, ինչքան էլ, որ Ձեզ կարող է տարօրինակ թվալ, կախված է երկու երկրների ՝ Հայաստանի և Ադրբեջանի, ղեկավարների գործողություններից՝ քաղաքական գործընթացներից: Թեև Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և այլ երկրները ունեն լրջագույն միջոնրդական դեր ու նշանակություն, այնուամենայնիվ, գերիների վեադարձը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համագործակցությունից և պայմանավորվածություններից: Ցավոք սրտի այս հարցում Կարմիր Խաչը ևս ունի կարևոր, բայց միայն միջնորդական առաքելություն:  

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ստեղծված իրավիճակի պատճառը ոչ թե իրավական կարգավորումների բացակայությունն է, այլ այն որ մեր պետության ղեկավարությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք, կրկնում եմ ոչ ոք, լուրջ չի վերաբերվում: Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին լուրջ չի վերաբերում և նույնիսկ ծաղրում է Ադրբեջանի ղեկավարությունը ում հետ առաջինը պետք է քննարկվեն գերի ընկած և անհետ կորած մեր մեր զինվորների հետ կապված հարցերը: Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը լուրջ չի վերաբերում և նրանց փոխարեն Կարմի Խաչը բոլոր հարցերը քննարկում է ռուսական կողմի հետ: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: 

Հետևաբար` հարգելի մշակութային գործիչներ, իհարկե հասկանալի են Ձեր ջանքերը չքաղաքականացնել այն կարևոր աշխատանքը, որ այսօր Դուք փորձում եք կատարել, բայց խնդրում եմ նկատի ունենալ, և վստահ լինել, որ հարցի լուծումը բացառապես քաղաքական լուծում ունի և, ցավոք սրտի, կախված է մեկ անձի՝ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշռից և արտաքին քաղաքական հարթությունում նրա հեղինակությամբ և կարողությամբ: Ասվածս վստահ եմ զարմանալի չի թվա, քանի որ Ձեզանից յուրքանչյուրը կարող է փաստել, որ ինչպես Ձեր մասնագիտական և գործունեության ոլորտներում, այնպես էլ՝ միջազգային իրավական և քաղաքական հարթակներում, բազմաթիվ հարցեր լուծվում են բանակցող կողմի անձնական ինտելեկտուալ, կարողությունների, հմտությունների և տյալ հարթությունում ունեցած հարգանքի և կշռի ազդեցությամբ: Իսկ այդ առումով, մի բան հստակ է, Հայաստանը այս պահին ունի ղեկավար, ով իրավական բոլոր հիմքերը ունենալով չի կարողանում որևէ արդյունքի հասնել գերիների ու անհետ կորած մեր զինվորների հարցով, հակառակ դեպքում, գերիները արդեն իսկ պետք է փոխանակված լինեին:

Հետևաբար, հարգելի մշակութային գործիչներ, ողջունելով Ձեր ներդրած ջանքերը գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների վերադարձի ապահովման առնչությամբ, հավատացե՛ք, անգամ եթե ամեն օր հանրահավաքներ կազմակերպեք Հայաստանում տեղակայված բոլոր դեսպանատներում, միևնույնն է, դա արդյունավետ չի կարող լինել, և հարցը պետք է լուծվի բացառապես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսության և պայմանավորվածությունների եղանակով:

Ընդորում, բոլոր այն դեպանատները, որոնց Դուք դիմում եք, ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից, զերծ են մնալու Ձեզ պատասխանել, որ հարցի լուծման միակ տարբերակը երկրի ներսում քաղաքական փոփոխություններով է պայմանավորված, քանի որ իրենք լավ հասկանում են, որ միայն երկու հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, բանակցություններով է պայմանավորված հարցի լուծումը, քանի որ դա է պահանջում միջազգային պրակտիկան և դեռևս 1950թ ուժ մեջ մտած կոնվենցիոն իրաավակարգավորումները: Ուստի, նկատի ունենալով Հայաստանի ներկայիս վարչապետի անկարողությունը, անհրաժեշտ է  քաղաքական միջամտություն՝ եվ որքան շուտ, այդքան լավ գերիների վերադարձը շուտ կազմակերպելու համար: Վստահ եղեք, որևէ այլ եղանակ չկա և մենք այլընտրանք չունենք:

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan