Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան

Դիտել նաև
Ինչո՞ւ են Աննա Հակոբյանի այցից հետո զարգացման կենտրոնի դռները փակվել
Կյանքը՝ թշնամու մշտական նշանառության տակ. Ներքին Հանդ մեկ տարի է, ինչ իշխանություններից ոչ մեկը չի եղել. (տեսանյութ)
Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)
Փաշինյանն ու տիկինը քվեարկելուց հետո այցելել են սրճարան. Լուսանկար
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա․ Կփոխանցի Աննա Հակոբյանը
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է.
«Չեմ հավատում, որ մի ամբողջ սիրուն աշխարհ, 30 տարի գործող ու կազմակերպված պետություն վարի տալուց հետո ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ։ Հրաժարվում եմ հավատալ, որ հայ ազգի մեծամասնությունը հաշտ ու համակերպված ապրելու է պատուհասի իշխանության ներքո։ Անընդունելի է, որ թույլ ենք տալու երկիր ղեկավարել մեկին, ով անընդհատ մեզ պարտության է տանում ու տանելու է այնքան, մինչև վերջնական չջարդի բոլորիս ծնկները՝ պետությունը դարձնելով Սիրիա։
Պարզապես հրաժարվում եմ հավատալ, որ այդքան արժանապատիվ հայ չկա այս երկրում, ովքեր պատրաստ են մտնել պատասխանատվության բեռի տակ՝ հասկանալով, որ գնում են ինքնազոհության հանուն պետության փրկության։
Ուղղակի չեմ հավատում․․․»: