«Երբ տեսար, որ 2018թ. Արցախի բանակցային գործընթացը վատ վիճակում է, ի՞նչ արեցիր». Դերենիկ Մալխասյան

Դիտել նաև
«Փաստորեն գերիների հարցում հայկական կողմն ահագին թերացել է». Դերենիկ Մալխասյան
«Ադրբեջանն անցել է ոսկին հանելու գործին, իսկ Հայաստանում դեռ շարունակում են Ամուլսարի դեմ պայքարել». Դերենիկ Մալխասյան
«Իմ քայլը» խմբակցությունում քանի՞ հատ «Նիկոլի ուսապարկ» պատգամավոր կա
«Պետք է կանգնեցնել «Նախիջևանի միջանցք» կոչվող վտանգավոր ավանտյուրան»․ Դերենիկ Մալխասյան
Մենք ՌԴ ՊՆ-ի հրապարակած քարտեզներից ենք տեղեկանում Արցախից մնացած հատվածի սահմանների մասին
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը հիմա էլ ասում է՝ 2018թ. Ղարաբաղի հարցը ջեբս գցեցին։
Եթե տեսար, որ 2018թ. Արցախի բանակցային գործընթացը վատ վիճակում է, ի՞նչ արեցիր։ Փոխանակ ներհասարարական ու ներքաղաքական համերաշխության մթնոլորտ ստեղծեիր, լայն քննարկում սկսեիր Արցախյան հարցի շուրջ, խոսվեր արժանապատիվ խաղաղության հնարավորության մասին կամ դրա բացակայության ու ամբողջ ներուժը ներդրվեր պատերազմի պատրաստվելու մեջ, ընտրեցիր սեփական իշխանությունդ ամրապնդելու, քաղաքական հակառակորդներիդ հետապնդելու, վրեժ լուծելու, տնտեսության մեջ մատը մատին չտալու, պատերազմի չպատրաստվել մարտավարությունը։
Հիմա ինչի՞ց ես բողոքում, ումի՞ց ես բողոքում։ Քեզանից ու կողքդ հավաքած թիմից բողոքի»։