Տում գյուղում մարդիկ գտնվում են գրեթե լիակատար հուսալքության վիճակում և սպասում են առաջին իսկ հնարավորությանը արտագաղթելու Հայաստանից

Դիտել նաև
Հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով
«Հայաստանի վերածնունդը և հայկական վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են». Վարդան Ոսկանյան
Ինչպես է ստեղծվում «Թուրանական միջանցքը»
Իրանում ընթանում են չափազանց ուշագրավ գործընթացներ՝ կապված Ատրպատականում համաթյուրքական տրամադրություններ ունեցողների դեմ պետական «փափուկ» ճնշման հետ
Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված. Քարտեզ
Այսօր հանդիպեցի ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Հադրութի շրջանի Տումի գյուղից փախստական ընտանիքի, որոնց հարցերով որևէ պետական կառույց առայժմ չի զբաղվել։
Մարդիկ գտնվում են գրեթե լիակատար հուսալքության վիճակում և սպասում են առաջին իսկ հնարավորությանը արտագաղթելու Հայաստանից։
Ցավոք, երբեք Տումի գյուղում չեմ եղել, ուստի տումեցիներն ինձ փոխանցեցին գյուղի խորհրդանիշներից մեկը համարվող Ալևորի (բրբռ․՝ Հյուլովերի) կամրջի լուսանկարը։
Ակամայից մտքով զուգահեռ տարա Դերսիմում մեր նշանավոր սրբատեղի Ալևորի (բրբռ․՝ Հալվորի) վանքի հետ, որն այժմ ավերված է և ամբողջովին լքված։
#հավերժականՀայաստանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից