Պարգև սրբազանը բուժման նպատակով արտերկիր կմեկնի վաղը կամ այսօր երեկոյան. Ղազանչեցոց եկեղեցու քահանա
Դիտել նաև
Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից․ Բագրատ Սրբազան
Մենք համաձայնել ենք ընդունել այդ անպատվությունը. Բագրատ Սրբազան
Այնպես չլինի՝ Մակարավանք էլ չկարողանանք գալ. հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է, չեմ չափազանցնում. Բագրատ Սրբազան. Տեսանյութ
Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին. Պարգև Սրբազան
Այսօր մեր սրբազան երկիրը կալանքի մեջ է գտնվում. Բագրատ Սրբազան. Տեսանյութ
Նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել և բուժում ստանալու նպատակով պատարաստվում է մեկնել արտերկիր։
168.am-ի հետ զրույցում Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քահանա տեր Անդրեաս Թավադյանն ասաց, որ Պարգև սրբազանը դեռևս արտերկիր չի մեկնել։
«Պարգև սրբազանը դեռ Հայաստանում է, չի մեկնել բուժման, կարծեմ՝ վաղը կամ այսօր երեկոյան պետք է մեկնի։ Նրա թռիչքը հետաձգվել է, պետք է գնա, որովհետև արտերկրում սպասում են բժշկական գործողություններ կատարելու համար»,- նշեց քահանան։