Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

«Նման ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող ունե­նալ». քա­ղա­քա­գե­տը՝ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի ու տա­պալ­ված քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի մա­սին

Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզ, ներկայացրեց միջոցառումների ցանկ՝ հայտարարելով, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ: Նշեց, որ որոշում կկայացվի այդ արդյունքներով՝ հաշվի առնելով նաև հանրային կարծիքն ու արձագանքը: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ ճանապարհային քարտեզին, խոսել նաև ներքաղաքական ու տարածաշրջանային որոշակի զարգացումների մասին: «Փաշինյանն ուզում է 6 ամիս ժամանակ շահել, որից հետո կերևա՝ կկարողանա՞ շարունակել, թե՝ ոչ:

Իմաստն անձնական անվտանգության հարցն է: Հույս ունի, որ լինելով վարչապետ, համապատասխան ծառայություններն իր անվտանգությունը կապահովեն, և երկրորդ՝ վեց ամսվա ընթացքում կրքերը կհանդարտվեն և հանրությունն ինչոր առումով կհամակերպվի իրավիճակի հետ: Այսինքն, զուտ իր կաշին փրկելու խնդիր է փորձում լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նշված ճանապարհային քարտեզը դիտարկելով ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու առկա հասարակական տրամադրությունների համատեքստում՝ նա շեշտեց. «Նման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ և, ընդհանրապես, անլուրջ է իր հետ որևէ ծրագիր քննարկելը: Նա շատ մոտ ժամանակներս հեռանալու է»:

Ստեփան Դանիել յանի խոսքով, մեծ հաշվով, կառավարման համակարգ չունենք, և խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում: «Կառավարման համակարգի բացակայությունը մինչև պատերազմն էլ էինք տեսնում, սակայն պատերազմի ժամանակ դա ավելի ցցուն էր: Կառավարման ոլորտն ամբողջովին տապալված է և տապալված է ամենավերևից, ինչը դրսևորվում է նախ՝ ոչ կոմպետենտ վարչապետի հիվանդագին դրսևորումներով, հիվանդագին հրահանգներով ու ելույթներով: Այսինքն, պետք է ոչ թե լավ աշխատել, այլ վերականգնել կառավարման համակարգը: Վերականգնման խնդիր կա, և, բնականաբար, այստեղ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի: Իր՝ պատահական փողոցից հայտնված թիմը նույնպես անելիք չունի: Ավելին, նրանք դրվագ առ դրվագ պետք է պատժվեն, և այս ամենը վերլուծելու համար հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտություն կա: Նրանք պետք է ուսումնասիրեն, տեսնեն, թե ի՞նչն է ոչ կոմպետենտության արդյունքում եղել, ինչը՝ անգամ հատուկ»,նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս օրերին իմքայլականների կողմից դրսևորվող վարքագծին, Ազգային ժողովում նրանց պահվածքին, քաղաքագետը նկատեց, որ դա դուրս է քաղաքական տիրույթից և առաջին հերթին հոգեբանների քննարկման տիրույթում է: «Նրանք շատ լավ կբացատրեն պատճառները: Երբ կա մեղքի զգացում և անվտանգության խնդիր, մարդն անընդհատ փորձում է արդարանալ, նաև ինքնապաշտպանական բնազդներն են աշխատում. վախի մթնոլորտ, որտեղ նրանք հայտնվել են, մեղքի բարդույթ, որն արդեն ամբողջ կյանքում իրենց հետ է լինելու… Անվտանգության խնդիրը, մեղքից պատասխանատվությունն ուրիշների վրա գցելը, արդարանալու պահանջը նրանց ստիպում է կա՛մ անընդհատ խոսել, կա՛մ մատ թափ տալ, կա՛մ արդարանալ, կա՛մ էլ մեղավորներ փնտրել»,-շեշտեց Ս. Դանիելյանը: Իսկ հրաժարականները, ըստ նրա, պարզապես ինքնափրկության համար են:

«Այն մարդիկ, որոնք հրաժարական են տալիս, թեպետ ուշացած, բայց հեռավորություն պահելով Նիկոլ Փաշինյանից՝ այդպիսով փորձում են իրենց փրկության հարցը լուծել: Ամբողջ երկուսուկես տարվա ընթացքում այդ մարդիկ լռում էին՝ տեսնելով այդ ամենը, ինչ կատարվում է: Ելույթ չէին ունենում, հանրությանը չէին ներկայացնում իրական պատճառը: Հիմա արդեն, բնականաբար, ուշ է, և ամեն մեկը փորձում է իր դեմքը փրկել»,-ասաց նա: Այս պատկերի մեջ, ամեն դեպքում, Ստեփան Դանիել յանն առանձնացրեց դատական համակարգը, որը, ըստ նրա, միակն է, որ գոնե հիմա ուզում է պահել ինքնուրույնությունը:

Քաղաքագետի խոսքով, ընդհանուր առմամբ, մեզ մոտ առողջ մթնոլորտը վերականգնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան կառավարման համակարգի վերականգնումը: «Մինչև 2018թ. իշխանության գրավումը Հայաստանում անառողջ հանրային մթնոլորտ կար, իսկ արդեն 2018 թվականից հետո հետևողականորեն ու ծրագրավորված կերպով հանրային գիտակցության խաթարման ծրագիր է իրականացվել: Իսկ կառավարման վերականգնումը շատ արագ պետք է լինի, ինչը, այսպես կոչված, գործող վարչապետի ղեկավարությամբ անհնար է. նա պետք է դատարանի առաջ կանգնի:

Մենք տեսանք, որ պատերազմի ամբողջ ընթացքում մեր հասարակությունը շատ կարևոր հատկանիշներ ցույց տվեց: Հասարակությունն ինքնակազմակերպվեց, ձևավորվեցին խմբեր, որոնք զինվորներին ուտելիք էին տանում, ու դեռ ձևավորվում են խմբեր, որոնք փախստականներին օգնություն են տրամադրում: Այսինքն, պետության բացակայության պայմաններում ժողովուրդն ինքնակազմակերպված էր:

Կարծում եմ՝ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են ի հայտ եկել, որոնք կարողացել են շատ հարցեր կազմակերպել: Նրանք իրենց որպես ունակ մարդիկ են դրսևորել: Ըստ իս՝ ինքնակազմակերպված խմբերը նույնպես պետք է ներգրավվեն կառավարման համակարգում»: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ հասարակության պառակտման փորձերը շատ դեպքերում ևս հատուկ ծրագրավորված կերպով են իրականացվել: «Այդ պառակտումը կոորդինացնողները նույնպես պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Այդ «ֆեյքերի ֆաբրիկաները», դրանց կուրատորները, դրանք ֆինանսավորողները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա պակաս հանցագործություն չէր, քան պատերազմի ժամանակ կառավարման համակարգի ամենաթողությունը: Պատերազմի ամենադաժան փուլերում ևս հանրությունը զբաղված էր իրար մեղադրելով ու փոխադարձ ատելությամբ: Այդ ամենը կազմակերպողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բացի այդ, կարծում եմ, շատ դեպքերում շատ բաներ հատուկ են ավել: Մինչև պատերազմը կային հայեր, ինչպես նաև օտարերկրացիներ, ովքեր փորձում էին ներդրումներ իրականացնել Հայաստանում:

Պետք է բացահայտել, թե ինչո՞ւ են տնտեսական ծրագրերը հատուկ ձևով խափանվում կամ, օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ կառավարության մի շարք անդամներ հրաժարվել այն միջազգային կառույցների հումանիտար օգնություններից, որոնց առումով առաջարկ է եղել»,-ընդգծեց Ս. Դանիել յանը: Վերջում անդրադառնալով պատերազմի տարածաշրջանային բնույթին ու հետևանքներին՝ քաղաքագետը նշեց. «Պատերազմը սկսվել էր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնելու համար, ինչը շատ հեռուն գնացող հետևանքներ պետք է ունենար: Աշխարհաքաղաքական փոփոխությունը եղավ:

Հիմա աշխարհաքաղաքական տարբեր կոնտրոնների միջև է պայքար գնում: Կարծում եմ՝ նախնական ծրագիրն այն էր, որ Արցախյան հարցը պետք է վերջնականապես լուծվեր ու լուծվեր «Արցախը՝ Ադրբեջանի կազմում», հետո պետք է սկսվեր Թուրքիա-Ադրբեջան միավորման խնդիրը (միավորման ձևերն էական չեն), որից հետո պետք է սկսվեր «Մեծ Թուրանի» ծրագիրը, որի հետևում կային շատ լուրջ ու հզոր համաշխարհային ուժեր: Հաջորդ փուլում Իրանի մասնատում, մյուս փուլում արդեն Միջին Ասիա, այստեղ էլ խնդիրներ պետք է ստեղծվեին Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ: Այսպիսի մի գլոբալ ծրագիր էր գնում: Հիմա Ռուսաստանը ինչ-որ առումով իր խնդիրները լուծեց, փորձեց իր ազդեցությունն ուժեղացնել:

Իրանում ևս ծայրահեղ անհանգստություն ենք տեսնում, որը բացահայտ կերպով չդրսևորվեց, բայց դա ակնհայտ էր: Մեծ հաշվով, սա է եղել: Հիմա մեր մասով հարցը հետևյալն է. Հայաստանի կառավարությունը և վարչապետը որքանո՞վ են դա գիտակցել, որքանո՞վ չեն գիտակցել և որքանո՞վ են դրա մասնակից եղել: Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2018 թ. իշխանափոխությունը հենց այդ համատեքստում՝ որպես միջազգային այդ մեծ ծրագրի մի հատված պետք է դիտարկենք»:

 

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan