Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Վահե Հովհաննիսյան. Ոչպետականության ճգնաժամ

Ինչպե՞ս ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։

Այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, մեր ոչպետականության կուլմինացիան է։ Մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, քաղաքական համակարգերի, վերնախավերի ոչպետական մտածողության և էությամբ ոչպետականության ցավալի, բայց նաև տրամաբանական արդյունքը։

Այն, որ Փաշինյանը պետք է հեռանա, և դա այդպես էլ լինելու է, և այն, որ կարող են ձևավորվել գեղեցիկ անուններով կառավարություններ՝ համաձայնության, փրկության, ժամանակավոր և այլն, դա էլ հարցի լուծում չէ, և որ կլինեն արտահերթ ընտրություններ, դա էլ հարցի լուծումը չէ, որովհետև դրանք էլ կարող են լինել անբովանդակ՝ ինչպես նախորդները, ու նորից չծնվի երկրի առաջընթացի ռեսուրսը։

Եթե Փաշինյանը պահեց իշխանությունը, մենք չենք պահելու պետությունը։ Սա աքսիոմա է։ 
Հայաստանը վերածվում է հակապետականության դասագրքի։ Մենք դառնում ենք դասագիրք՝ մյուս ժողովուրդների համար. ինչպես են ժողովուրդները կորցնում պետականությունը։  
Մեր թշնամին վստահ է, որ մենք պետության չունակ ժողովուրդ ենք, թշնամին իր համար բոլոր որոշումները կայացրել է։ Եվ չի ուշացնելու իր հաջորդ քայլերը։

Հիմա մեզ ուշադիր հետևում է մեր դաշնակիցը. ի՞նչ արձագանք է տալիս հայ հասարակությունը արձանագրված ողբերգությանը, ի՞նչ հետևություններ է անում, ի՞նչ խնդիրներ է դնում և ի՞նչ քայլեր է սկսում իրականացնել։

Որոշ ժամանակ հետո դաշնակիցը, սա վերլուծելով, անելու է իր եզրակացությունը՝ ունա՞կ է արդյոք հայ ժողովուրդը պետություն ունենալ։ Եթե այո՝ կաշխատի մեզ հետ, եթե՝ ոչ, հետ կքաշվի։ 

Այս պահին հասարակությունը  

    • չի ընկալում աղետի ողջ ծավալը, 
    • չի ընկալում մոտալուտ ռիսկերը
    • չի ընկալում, որ հին Հայաստանը չկա, որ հին Արցախը չկա
    • չի ընկալում, որ անվտանգության խնդիրները ոչ թե վերացել են, այլ՝ նոր, շա´տ ավելի մեծ սրությամբ են կանգնել

Տանը, փողոցում Նիկոլին համատարած դավաճան ասելը դեռևս չի նշանակում, որ հայ հասարակությունն ընկալել է, թե ինչ կատարվեց և ինչ է պետք անել։ Պրոբլեմն այստեղ է։

Որպես փաստ ընդունենք, որ հանրահավաքի հարթակը նույնպես առայժմ չի կարողանում ձևակերպել իրավիճակին համարժեք բանաձևեր։ Այստեղ նույնպես էմոցիան ու աղմուկը գերիշխում են։ Սա էլ իր հերթին է բարդացնում վիճակը։ Հասկանալի է, որ պահը էմոցիոնալ է, բայց քաղաքական հարթակը պետք է քաղաքական լինի, սառը և գրագետ։ 
Քանի՞ անգամ մեզ դրսից պետք է բացատրեն, որ հրադադարի չեղարկման գաղափարն ինքնասպանություն է։ Քանի՞ անգամ Պուտինն ու Նարիշկինը պետք է բաց տեքստեր ասեն Հայաստանի քաղաքական հարթակներին։ Ինչո՞ւ քաղաքական հարթակը դա ինքնուրույն չի գիտակցում և այդ հենակետից չի խոսում հասարակության հետ։ 

Փաշինյանի հրաժարականը պահանջելիս խնդիր պետք է դնել

• Բացատրել հասարակությանը, թե ինչո´ւ է դա անհրաժեշտ
• Պետք է լինել բացարձակ անկեղծ և չխաղալ հանրության հույզերի վրա 

• Արտաքին աշխարհի համար ընկալելի ցույց տալ, որ ՀՀ նոր իշխանության հավակնողները ավանտյուրիստներ չեն և որևէ կերպ թույլ չեն տալու նոր պատերազմ և ապակայունացում տարածաշրջանում
    • Պետք է ի վիճակի լինեն՝ բացառապես նոր իրականության համարժեք աշխատանքային օրակարգի։


Շատ կարևոր է հանդարտ երկխոսությունը հասարակության հետ։  Համարենք՝ Փաշինյանն արդեն չկա, բայց նույն հասարակությունը հո կա։ Այն հասարակությունը, որն ուժ չգտավ 2.5 տարի դեմն առնելու Փաշինյանի բոլոր աններելի սխալների և անհեթեթ գործողությունների։ Փաշինյանը 2.5 տարում արեց պետականության հետ անհամատեղելի բոլոր քայլերը և գործողությունները, ու հասարակությունը սա հանդուրժեց։ 
Հետևաբար՝ հետփաշինյանական փուլի խնդիրը, և նաև արդեն այսօր, ոչ թե հասարակության ցածր որակը շահագործելն է («հրադադարի չեղարկում» կոչով կամ դավաճան գոռալով), այլ՝ հասարակության հետ դժվար երկխոսության մեջ մտնելով՝ ավելի գրագետ ապագայի կառուցումը։ 

Չպետք է մոռանալ, որ պետական մտածողության համատարած դեֆիցիտի պայմաններում (պետական համակարգ, իրավապահներ, քաղհասարակություն և լայն հասարակություն) 2.5 տարում Հայաստանում պետական ինստիտուտներով կառավարումը փոխարինվեց ընտանեկան կառավարմամբ։

Ֆորմալ` ունեինք քաղաքացիական հասարակություն։ Բայց ծագում է մի պարզ հարց՝ ո՞ր պետության քաղաքացիական հասարակությունն էր դա։ Հայաստանում կատարվող բոլոր անօրինականությունների, բոլոր կեղտոտ քայլերի վրա 2.5 տարի աչք էր փակվում։ Քաղաքացիական հասարակության առանցքում չկար ո´չ պետություն, ոչ հասարակություն։ Կար դրամաշնորհ տվող և պատվերներ իջեցնող։ Եվ նրանց ֆինանսապես մոտիվացված ամլությունը նույնպես այս ողբերգության առանցքում է։ Մի զանգով արդարացնում էին Փաշինյանի բոլոր անօրինականությունները և մի զանգով հարձակվում այն թիրախների վրա, որը մատնանշում էր նա։

Մեր հասարակությունն ինտերնետի և բջջային կապի դարում հանդուրժել է, որ իրեն պատերազմի 44 օրը խաբեն։ Սա ֆենոմենալ իրողություն է, սա գիտնականների ուսումնասիրման առարկան է։ 
Հայաստանի կարգավիճակը պատերազմի օրերին, իր կազմակերպվածության և լրջության առումով, իջեցվեց չճանաչված պետության կարգավիճակի։ 

Ի՞նչ անել

Ժամանակ չունենք, ունենք պետություն չունեցող հասարակության որակներ, ունենք մեծագույն վտանգներ, որոնց մասին հասարակության մեծ մասը չի պատկերացնում։

1. Հենց վաղվանից բոլոր մեդիակոմունիկացիաներն օգտագործել՝ հասարակությանը բացատրելու աղետի և առաջիկա ռիսկերի իրական պատկերը։ Պարզ ասել, որ կան անշրջելի իրողություններ, այդ թվում՝ հրադադարի պայմանները, և պետական մտածողության խնդիրը նոր իրական պայմաններից ելքեր և զարգացման հեռանկար ձևավորելն է։
2. Հնարավորինս սեղմ ժամկետներում նոր կառավարության ձևավորում, որում պետք է լինեն բացառապես գործ անելու ունակ դեմքեր։ Նաև այսպես սկիզբ դրվի ոչիշխանական  քաղաքական դաշտի մաքրումը անմիտ կերպարներից։
3. Նոր կառավարության առաջին քայլերից մեկը աշխարհի հեղինակավոր ու ազդեցիկ հայերի մասնակցությամբ կոնֆերանսի կազմակերպումն է՝ համահայկական նոր օրակարգի ձևավորման համար (թե ինչու է սա կարևոր՝ կներակայացնեմ առանձին)։
4. Նոր կառավարությունը պետք է կայունացնի իրավիճակը և պատրաստի նոր ընտրություններ
 5. Համահայկական նոր օրակարգի հիման վրա պետք է կազմավորվի նոր քաղաքական հոսանք, որտեղ ներառված կլինի պետական մտածողության և պրոֆեսիոնալիզմի սերուցքը։

Եթե հայ ժողովուրդը իր՝ շատ փոքրաթիվ պետական մտածողության շերտի օգնությամբ չարեց այս հետևությունը, ապա աղետն ավելի մեծ ծավալներով է գալու, և ոչ մի խաղաղապահ այլևս չի կարողանալու և չի ուզելու փրկել պետություն ունենալու անընդունակ զանգվածին։

Մեզ առջևում աննկարագրելի բարդության ու աննկարագրելի կարևորության աշխատանք է սպասում, որի բովանդակությունը շատ քչեր են պատկերացնում։ Այդ գիտակցությամբ կա´մ կհաջողվի ձևավորել հետպատերազմյան վերնախավ, կա´մ չի հաջողվի ընդհանրապես անել ոչինչ։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan