Կթաղե՞ն Մանվել Գրիգորյանին Եռաբլուրում
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Էջմիածնի իր տանը՝ նոյեմբերի 20-ին։ Այս մասին Hraparak.am-ը տեղեկացավ նրա նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանից։
Երեկ Մանվել Գրիգորյանի տանն է եղել նրա գլխավորած 5-րդ բրիգադն ամբողջ կազմով։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունից Մանվել Գրիգորյանին հարազատներին համաձայնություն տվել են, որ գեներալի մարմինն ամփոփվի Եռաբլուրում։
Ենթադրում ենք, սակայն, որ այս հարցը պետք է համաձայնեցվի Նիկոլ Փաշինյանի հետ։