Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Փաշինյանի փոփոխությունն անխուսափելի է․ այս պատերազմը պարտված մարդը բարոյական, քաղաքական իրավունք չունի կառավարել․ Երվանդ Բոզոյան

Բոլորի համար պարզ է, որ Հայաստանի ղեկավարն ադեկվատ չի պատկերացրել իրավիճակը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարություններին: «Փաշինյանը միայն այն ժամանակ կանգնեցրեց ռազմական գործողությունները, երբ ամբողջ Արցախը կորցնելու վտանգ կար, և մենք ստացանք վատթարագույն հայտարարություն: Այսինքն՝ այն, ինչը երեկ հաստատեց նաև ՌԴ նախագահ Պուտինը»,- ասաց նա: Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմի, այլև մնացած բոլոր հարցերի վերաբերյալ իր ամբողջ գործունեության ընթացքում ոչ ադեկվատ վերաբերմունք է դրսևորել:

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Արցախի թեմայով հարցազրույցի ժամանակ ասել էր. «Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»: Հաշվի առնելով նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի երեկվա հայտարարությունը, որ պատերազմի 4-րդ օրն արդեն դիմում է ներկայացրել ռազմական գործողությունները քաղաքական ճանապարհով դադարեցնելու մասին, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնացել պատերազմի դադարեցմանը հոկտեմբերին, երբ Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ էր:

- Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Հայաստանի ղեկավարը ադեկվատ չի պատկերացրել իրավիճակը թե՛ պատերազմից առաջ՝ իր կողմից տարվող ընդհանուր քաղաքականության ժամանակ, թե՛ պատերազմի սկսվելուց հետո: Պատերազմի սկսվելուց հետո, ԳՇ պետի խոսքով՝ արդեն 4 օր անց պարզ էր, որ բալանսը հնարավոր չէ պահպանել, որովհետև պատերազմի մեջ են ներքաշվել ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և ահաբեկչական կազմակերպությունները: Եվ կարծում եմ՝ քաղաքական որոշմամբ պետք է լիներ այն, որ անհապաղ պետք է դադարեցվեին պատերազմական գործողությունները, որովհետև ժամանակը աշխատելու էր Հայաստանի դեմ: Այս պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհերի, նոր տարածքային կորուստների և ավելի վատ համաձայնագրի կնքմանը, նրան, ինչին մենք ականատես եղանք: Փաստացի, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանն այս գործընթացը կանգնեցրեց միայն այն ժամանակ, երբ կար Ստեփանակերտի անկման իրական վտանգ: Միայն այդ ժամանակ, երբ կարող էր ամբողջ Արցախը կորցնել, այն ժամանակ կանգնեցրեց ռազմական գործողությունները, և մենք ստացանք վատթարագույն համաձայնագիր: Այսինքն՝ այն, ինչը երեկ հաստատեց նաև ՌԴ նախագահ Պուտինը:

- Նիկոլ Փաշինյանի կողմից սխալ որոշումներ կայացնելու հետևանքո՞վ է, որ Արցախում այժմ ունենք այն, ինչ ունենք, թե՞ այլ պատճառ եք տեսնում:

- Որպեսզի մենք ամբողջական հասկանանք, թե սխալ որոշումների կայացման մեջ դիտավորյալ բան կար, դա պետք է ապագա ԱԺ հանձնաժողովը բոլոր աշխատանքները, գործողություններն ուսումնասիրի, վերլուծի և վերջնական եզրակացության հանգի: Այսինքն՝ միանշանակ ասել՝ պատահականություն, թե դիտավորություն է եղել, հնարավոր չէ: Այս իշխանությունները, կոնկրետ այսօրվա վարչապետն իր ամբողջ գործունեության ընթացքում բոլոր հարցերի վերաբերյալ ոչ ադեկվատ վերաբերմունք է դրսևորել, դա ակնհայտ է: Դա վերաբերում է ոչ միայն պատերազմական գործողություններին, այլև դատական համակարգի, կորոնավիրուսի, տնտեսության հետ կապված քաղաքականությանը: Գրեթե բոլոր հարցերով նրա մոտեցումները նույնական են եղել և պատերազմական գործողությունները բացառություն չէին: Մենք միշտ նշել ենք՝ աստված չանի, որ Հայաստանը հայտնվի պատերազմի մեջ, որովհետև այն մենեջմենթը, ինչը տեսանք կորոնավիրուսի դեմ պայքար հարցում, մենք ականատես կլինենք պատերազմի ժամանակ, բայց այստեղ արդեն տեսանելի մեծ կորուստներով:

- Նշեցիք, որ Հայաստանի ղեկավարը ադեկվատ չի պատկերացրել իրավիճակը պատերազմի ընթացքում: ՌԴ նախագահի, ԳՇ պետի հայտարարություններից հետո այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, կրկին ոչ ադեկվատ է գնահատում արդեն հետպատերազմական վիճակը:

- Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքն այլևս չի կարող կառավարել: Մյուս կողմից հասարակությունում առաջացել է շատ վտանգավոր իրավիճակ, ինչի մասին երեկ խոսեց Պուտինը: Բանն այն է, որ այն հայտարարությունը, որը ընդունվել է, դա վատթարագույն փաստաթղթերից մեկն է, բայց դրա այլընտրանքը կլինի Արցախի վերջնական կորուստը: Ինչո՞ւ, որովհետև այս հայտարարությունից դժգոհ է մնացել Թուրքիան, և Թուրքիան ուզում է, որ այս համաձայնագիրը վերացվի, որովհետև ինքը գրեթե նվազագույն ռազմական ներկայությունն է ստացել: Հիմնականում Ադրբեջանի հետ փորձեց պայմանավորվել Մոսկվան և արդյունքում Թուրքիայի համար շատ կարևոր է, որ այս համաձայնագիրը չեղարկվի, բայց չեղարկվելու տարբերակ չունի, որովհետև Ադրբեջանը գոհ է այս համաձայնագրից, դժգոհ է հայկական կողմը: Հայաստանում այդ դժգոհությունը հայտնում են շատ քաղաքական շրջանակներ, մի մասը զգացմունքային, մյուս մասը դիտավորյալ: Դիտավորյալ ասելով նկատի ունեմ այն, որ ուղղորդվում է արևմտյան որոշ շրջանակների կողմից, որոնք նույնպես դժգոհ են: Պարզ մի բան ասեմ, եթե հասարակության մեջ չառաջանա կոնսենսուս, որ այդ համաձայնագրի այլընտրանքը Արցախի վերջնական կորուստն է և Հայաստանի իրական վտանգը, ապա ես կարծում եմ՝ Հայաստանը չի կարող առողջանալ: Այս իրավիճակը զգալով Պուտինը հենց երեկ նշեց, որ եթե Հայաստանը փորձի գնալ այլընտրանքային ճանապարհով, ապա դա կբերի ինքնասպանության: Փաշինյանը, զգալով այս իրավիճակը, փորձում է խաղալ այս լարերի վրա: Այսինքն՝ նա, զգալով, որ քաղաքական դաշտը դեռ ադեկվատ, պատրաստ չէ իսկապես այնպիսի քայլերի, որոնք կարող են բերել հանդարտեցման, խաղաղության, և որ այս կատաստրոֆիկ իրավիճակի ճշգրիտ գնահատման արդյունքում մենք կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, փորձում է այս հակասական վիճակն օգտագործել իր օգտին: Նա փաստացի փորձում է վախեցնել Մոսկվային, որ եթե ինքը չլինի, ապա Հայաստանում կգան ազգայնական, ռևանշիստական ուժերը, կչեղարկեն այդ հայտարարությունը, որի արդյունքում կկորսվի ոչ միայն Արցախը, այլև Թուրքիան ամբողջովին կգրավի Ադրբեջանը և Հայաստանի կեսը: Սա է խնդիրը: Այսինքն՝ այստեղ ոչ այնքան Փաշինյանի պրոբլեմն է, որքան մեր քաղաքական դաշտի հասունության պակասի խնդիրն է: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է մի նոր ռեստարտ լինի, նորովի պետք է դիտարկենք, թե ինչ է կատարվել և պետք է հասուն դիրքորոշում ունենանք այս հարցում, որպեսզի բոլոր հիմնական կողմերը հասկանան: Փաշինյանի փոփոխությունն անխուսափելի է, որովհետև այս պատերազմը պարտված մարդը բարոյական, քաղաքական իրավունք չունի կառավարել: Դա միանշանակ է, նրա ամեն ժամ, ամեն րոպե մնալը աղետ է երկրի համար: Բայց նորից եմ կրկնում, որպեսզի այդ աղետը վերջնական չլինի, մենք պետք է ձևավորենք այլընտրանքը, իսկ այլընտրանքի համար մենք պետք է կարողանանք ադեկվատ և սթափ քաղաքական այլընտրանք ներկայացնել: Խնդիրը սրանում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan