Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը

Հայտարարություն 

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հանդգնությունը հասել է այն աստիճանի, որ ոլորտը պառակտած և կազմաքանդած թիվ մեկ պատասխանատուն իրեն թույլ է տալիս «համախմբման կոչեր» անել։

Սա այն պարագայում, երբ իր ապաշնորհ կառավարման, մասնագետներին արհամարհելու, ամբարտավան կեցվածքի շնորհիվ ոլորտը վաղուց կոլապսի է ենթարկվել, կան կովիդով բուժառուներ, որոնք այդպես էլ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահանում են, բուժօգնության կազմակերպումը իր ղեկավարած գերատեսչության կողմից գտնվում է փնթի, բացիթողի, տարրերային վիճակում, չկա վարման միասնական մոտեցում, կիրառվում են բազմաթիվ, երբեմն հակասական սխեմաներ, արտահիվանդանոցային պայմաններում ակնհայտաբար անվերահսկելի կիրառման արդյունքում զարգացել և խորացել է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը իր բոլոր բացասական հետևանքներով։ Կովիդի համաճարակը վաղուց արդեն անպատրաստվածության և անգործության պատճառով թևակոխել է անվերահսկելի փուլ։

Ոլորտը հսկայական ձախողումների առաջ կանգնեցրած անձը մեծամտաբար համարձակվում է խոսել միասնականության և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունից, այն դեպքում, երբ երկու ճակատներում պայքարող առողջապահական համակարգի դռները ինքը և իր կամակատարները անգամ պատերազմի օրերին փակել էին Կովիդ բուժման վերապատրաստում անցած ու աշխատած փորձառու բժիշկների առջև, միայն այն պատճառով, որ նրանք ֆեյսբուքում իրենց քննադատող նյութ էին հավանել։ Պատկերացնում եք իր ու իր նման անմեղսունակների կողմից ստեղծված արատավոր համակարգի քինախնդրության աստիճանը, երբ ծայրաստիճան կարիքի դեպքում պայմանագիրն ընդհատած բժիշկներին աշխատանքի չեն վերցնում Կովիդ բուժման կլինիկաներ: Այս ամենը հստակ փաստագրված է։
Ակներև սրա նմանների երեսպաշտությունը չունի սահմաններ։
Արդյունքում, իր ղեկավարի թողտվության ու անտարբերության պայմաններում․

  •  Գիտությունը պարտվեց անգրագիտությանը,
  •  Խելամտությունը պարտվեց տկարամտությանը,
  •  Օրենքը պարտվեց ապօրինությանը,
  • Պրոֆեսիոնալիզմը պարտվեց դիլետանտիզմին,
  •  Պլանավորումը պարտվեց տարրերայնությանը,
  •  Ռազմավարությունը պարտվեց անկազմակերպվածությանը,
  •  Հանրային շահը պարտվեց անձնականին,
  •  Մասնագիտական կարծիքը պարտվեց սեփական ամբիցիաներին,
  •  Գործընկերությունը պարտվեց փառասիրությանը,
  • Փորձառությունը պարտվեց հպարտ դատարկախոսությանը։

Դուք ունեցել եք ավելի քան բավարար ժամանակ զղջալու, առանց վերապահումների խոստովանելու ձեր սխալները և ապաշխարելու համար: Բայց ցավոք չեք արել: Դրա փոխարեն հիմա համախմբման պատրանք եք ուզում ստեղծել ձեր կեղծ կոչերով, որոնց ո՜չ մասնագիտական, ո՜չ մարդկային ու ո՜չ էլ բարոյական իրավունքը չեք վաստակել ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում:

Այս իրավիճակում միակ ընդունելի քայլը ձեր անհապաղ հրաժարականն է:

 Արժանապատիվ բուժաշխատողների միություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan