Մեկնարկում է «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
Երեւան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կմեկնարկի Էքսպո Գրուպ ընկերության կողմից կազմակերպած «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
«In Tour Expo 2017» ցուցահանդեսը լավագույն հարթակն է ոլորտի մասնագետների եւ սպառողների շփման համար: Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր եւ լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր եւ այլն: «In Tour Expo 2017» ցուցահանդեսին մասնակցելու են տուրիստական ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իսրայելից, Վրաստանից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր Աէրոֆլոտ ավիաընկերության, ինչպես նաեւ Անրիվա Տուր տուր-օպերատորի եւ Նաիրի ՍՊԱ Ռեսորթի կողմից ցուցահանդեսի այցելուների միջեւ խաղարկվելու են բազմաթիվ արժեքավոր մրցանակներ` ավիատոմսեր, ուղեգրեր եւ այլն:
«In Tour Expo 2017» ցուցահանդեսի աջակիցներն են`ՀՀ Կառավարությունը, ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը , Զբոսաշրջության պետական կոմիտեն: Ցուցահանդեսի գործընկեր երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն : Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ Աէրոֆլոտ ավիաընկերություն: