Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին
Դիտել նաև
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար)
Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար)
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական օգնության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար անցկացվող դրամահավաքի՝ նախնական սահմանված 2 մլն դոլարի շեմը գերազանցել են. հավաքագրվել է 2,095,938 ԱՄՆ դոլար:
«Այսքան կարճ ժամանակահատվածում համայնքի զանգվածային աջակցությունը ոգեշնչող է: Միասին մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Արցախի և Հայաստանի ժողովրդին, և այս միջոցները նման դժվարին իրավիճակում նրանց համար մեծ օգնություն կլինեն: Միասին մենք ուժեղ Արցախ ենք»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: