Հրդեհ Երևանի Վրացական փողոցի բնակարաններից մեկում
Դիտել նաև
Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 02:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։59-ին: Այրվել է կահույք և տեխնիկա։