Մենք միշտ գործում ենք, մենք չենք խոսում. Գագիկ Ծառուկյանը՝ պատերազմական դրության ժամանակ օգնություն տրամադրելու մասին. Տեսանյութ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ընթացքում եղել է ժողովրդի կողքին, զանգահարել է տարբեր տեղեր, իր անունից օգնություն և աջակցություն տրամադրել մարդկանց:
«Միասնականության նպատակը հաղթելն է, որևէ մեկն այս պահին այլ հարց քննարկելու իրավունք չունի: Ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անի՝ ընդհանուր նպատակներն իրականություն դարձնելու համար»,- ասաց նա։