Դերասան Հայկ Չոմոյանն ունի հրազենային և բեկորային վնասվածքներ, պետք է վիրահատեն. Ժաննա Բուտուլյանը մանրամասներ է հայտնել
Դիտել նաև
Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան
Քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր․ Հայկ Մամիջանյան
Մարությանը երդվել է 900 հազար ՀՀ դրամով, իսկ գործողը՝ 87 մլն ՀՀ դրամով. հեղափոխական «արժեքներ»
«Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին
Հայկ Մարությանը համաձայն է կոալիցիային միայն մեկ պայմանով
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Հայկ Չոմոյանը ռազմաճակատում վիրավորվել է: Նա այժմ գտնվում է Երևանի բժշկական կենտրոններից մեկում:
Դերասնուհի Ժաննա Բուտուլյանը տեսակցության է գնացել գործընկերոջը և լուսանկար հրապարակել: «Մեր քաջ Չոմոյանը: Ապաքինվիր շուտ»,- գրել է նա:
Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ Հայկն ունի հրազենային և բեկորային վնասվածքներ: Նրան դեռ պետք է վիրահատեն:
Նշենք, որ Հայկը մեկնել է ռազմաճակատ պատերազմի առաջին իսկ օրվանից: