Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է. ԱՀ նախագահ. Տեսանյութ, լուսանկար
Դիտել նաև
Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված հայկական Հադրութի ապօրինի բնակեցումը
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում ադրբեջանցիներն ավերել են հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (ֆոտո)
Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են
Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ
Հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ ստորագրություն չբացակայելու պայմանով
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:
Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:
Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից