Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
22
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Պատերազմ Արցախում
Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունե՛ք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ ՍԴ-ն արդեն երեք տարի է որբի գլխի պես այս իշխանության ձեռքին խաղալիք է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատեցիք ձեր քաղաքական բոլշևիզմը, երբ ասացիք՝ մեկ է, նորից կնշանակենք Սեդա Սաֆարյանին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել 5 տարի է՝ իշխանություն եք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա. Ռուբեն Վարդանյան Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Հայոց Պատրիարքարանը դատապարտել է դեպքը Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է և ձյուն է տեղում Եթե վստահ եք՝ Սաֆարյանը խախտում չի արել, ինչո՞ւ չեք ուզում դիմել Սահմանադրական դատարան.Արսեն Բաբայան. Տեսանյութ Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար Իշխանասարում հա՞նք են շահագործելու ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Ջուր չի լինի Էրդողանը առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու «Հասել են եղեւնիներին». ՊՆ նախկին շենքի թալանը շարունակվում է Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից

Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են

Սեպտեմբերի 10-ին Հարութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց, հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

Նախաքննությունն այս գրոծով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք, ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:

Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից  Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:

Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը  ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:

ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերտիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:

Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ մինչև նախաքննության ավարտը ծնողներից ամեն մեկն իր ինքնուրույն հետաքննությունն է կատարել, իր եզրակացություններն է արել, մեղավորներ գտել:

19 տարեկան ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրը՝ Սամվել Արամյանը սկզբում մեղավոր է համարել Հադրութի դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանին: Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը Արամյանին ասել էր՝ տղաներին տեղափոխելու հրամանը տվել է Ջալալ Հարությունյանը: Ասել է նաև՝ ձեր երեխեքի արյունը Առուստամյան Կարենի ուսերին է, նա պետք է դիմավորեր տղաներին Մարտունուց 9-րդ կիլոմետրի վրա, բայց չի դիմավորել, և տղաները գնացել են այն կողմ, խորանալով թշնամու ձեռքում գտնվող տարածքը:

Կարեն Առուստամյանը սակայն, որն անցնում է որպես մեղադրյալ մեկ այլ գործով, զոհված զինծառայողների հետ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ 73-ի գործով, որ չի ստացել տղաներին դիմավորելու ոչ գրավոր, ոչ էլ բանավոր հրաման: ՔԿ նախաքննությամբ հաստատվել է, որ իրական մեղավորը Մարտունու գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն է: Ըստ քննչական կոմիտեի, նա ցուցաբերել է հանցավոր անփութություն:

«Անփութությամբ մեկի ոտքը կոտրվի, մեկի գլուխը կոտրվի, հասկանալի կլիներ: Բայց սա ծանրագույն հանցանք է, 7 տասնյակից ավելի երեխեք են զոհվել, գրում են անփությո՞ւն էր: Անփութության համար 4-ից 8 տարի է տրվում: Գոռ Իշխանյանը առանց հետախուզության, առանց նախապես ինֆորմացիա ունենալու, երեխեքին ուղարկել է Հադրութ: Նա գնդի հրամանատարն էր, շատ լավ իմացել էր, որ մեկ այլ գումարտակ այդ վայրից հետ է նահանջել, ու դրանից հետո 76 հոգանոց վաշտն ուղարկել է նույն  տեղը: Ու հիմա իրան 4 տարի են տալու, մեկ երրորդը նստի, երկու տարի էլ չի անում, պայմանականով դո՞ւրս գա, էսքան երեխեքի կյանք տանելուց հետո», — ասում է Սամվել Արամյանը:

«Վատն այն է, որ սրանք գլուխները գովում են, թե գործ են ավարտել: Անփութության մեղադրանքին դեմ ենք: Տպավորություն է, որ Քյարամյանը ուզում է բարձրաստիճան զինվորականներին գործերից սվաղի, հանի: Դրա համար էլ Ջալալ Հարությունյանին չեն ուզում մեղադրեն: Բայց կծանոթանանք նյութերին, այդ ժամանակ ավելի հստակ կտեսնենք, ինչ են արել: Գուցե և բողոքներ ներկայացնենք դատախազությանը», — ասում է Հադրութում զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:

73 տուժողի իրավահաջորդներից մոտ 30 ծնող է ակտիվորեն հետաքրքրվում քրեական գործի ընթացքով: Նյութերը ծնողներին դեռ չեն տրամադրվել: Ընդհանուր գործը կազմված է 12 հատորից: Ծանոթանալու համար ծնողներին մի քանի օր են տվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan