Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Եթե անգամ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, մեր ծրագրերում ոչինչ չի փոխվելու․ Իշխան Սաղաթելյան

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցությունից հետո ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, որով իշխանություններին մեղադրեց Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայության, մարտավարական ձախողման մեջ, նշեցիք, որ երկրում համերաշխության և համախմբման դեմ կատարվող գործընթացները թուլացնում են հայկական կողմերի դիրքերը և մեծացնում պատերազմի սպառնալիքը: Ի՞նչ նկատի ունեիք, ավելի կբացե՞ք փակագծերը։

-Հայտարարության մեջ արդեն իսկ ամեն ինչ հստակ ձևակերպված է, որ իշխանությունները չունեն հստակ ռազմավարություն և հայեցակարգ Արցախի հարցի լուծման ուղղությամբ և իրենց ապիկար, անհասկանալի և ոչ հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանի դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում, որի արդյունքում նաև միջազգային հանրության աչքին Հայաստանը արդեն իսկ դիտարկվում է որպես ապակառուցողական կողմ՝ սրանով մեծացնելով պատերազմի վտանգը:

- Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Արցախյան բանակցությունների գործընթացը խափանելու մեջ, նշեց, որ բանակցություներ չեն ընթանում։ Այս մասով ի՞նչ կասեք, պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

- Ոչ միայն Ալիևը, այլև նմանատիպ հայտարարություն երեկ արեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայաստանին մեղադրելով տարածաշրջանը ապակայունացնելու մեջ: Սա ևս պայմանավորված է մեր իշխանությունների վարած արտաքին անսկզբունք քաղաքականությամբ, որի արդյունքում Թուրքիան այսօր բացահայտ հակամարտության կողմ է դարձել և հրապարակային հակահայ հայտարարություններ է անում: Պատերազմի վտանգ միշտ կա, և մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք դրան: Բազմաթիվ անգամ ասել ենք, մեկ անգամ ևս կրկնեմ՝ խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը պատերազմին պատրաստ լինելն է:

-Էլ ո՞ր կուսակցություններին, քաղաքական ուժերին եք առաջարկել միանալ հանրահավաքին։ Հնարավո՞ր է, որ «Հանրապետական» կուսակցությանը, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները միանան ձեզ։

-Որևէ այլ կուսակցության առանձին չենք ուղարկել հանրահավաքին մասնակցելու հրավեր: Մենք հայտարարել ենք մեր օրակարգը, այն բաց է, և ցանկացած քաղաքական ուժ, քաղաքացի, ով կիսում է մեր տեսակետները և կցանկանա միանալ մեր հանրահավաքին, հանրահավաքը բաց է, կարող է գալ և միանալ:

- Ովքե՞ր են ելույթ ունենալու, հատկապես ի՞նչ խնդիրների վրա եք շեշտադրումներ անելու։

- Բնականաբար, ելույթ են ունենալու երեք կուսակցությունների ներկայացուցիչները: Ընդհանուր գնահատական է տրվելու ստեղծված քաղաքական իրավիճակին, խոսվելու է խնդիրներից, երկրի առջև ծառացած մարտահրավերներից և առաջիկա անելիքներից: Ելույթի բովանդակային մասին այս պահին շատ չեմ անդրադառնա, հանրահավաքի ընթացքում ելույթների շեշտադրումները առավել պարզ կլինեն:

- Եթե մինչև հանրահավաքի տեղի ունենալը Գագիկ Ծառուկյանը ձերբակալվի կամ կալանավորվի, այս դեպքում ի՞նչ կանեք, ի՞նչ ծրագրային փոփոխություններ եք նախատեսել դեպքերի նման զարգացման պարագայում։

-Մենք հույս ունենք, որ իշխանությունը խոհեմ կգտնվի և չի գնա այդ ճանապարհով, բայց, եթե անգամ ապօրինի որոշում կայացնի, և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, մեր ծրագրերում ոչինչ չի փոխվելու, հանրահավաքը տեղի է ունենալու, և ձերբակալման փաստը ոչ թե թուլացնելու է հավաքը, որպես ևս հավելյալ հանգամանք իշխանության ապօրինությունների, ուժեղացնելու է այն: 

Հիշեցնենք, որ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հանրահավաք են կազմակերպելու հոկտեմբերի 8-ին, ժամը 18-ին, Ազատության հրապարակում։

«Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan