Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ճգնաժամի ժամանակ թիվ մեկ պատասախանատուն կառավարությունն է. Ղուկասյան

Մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, արդեն վեց ամիս է, ինչ Հայաստանն արտակարգ դրության մեջ է, սակայն կարելի է ենթադրություն անել, որ արտակարգ դրությունը հիմնականում վերաբերում է ՀՀ քաղաքացիներին և ոչ իշխանությանը, որն անում էր այն, ինչ ցանկանում է՝ ինչքան կարևոր օրենքներ կային իրենց համար,դրանք բոլորն ընդունվեցին և դա այն պարագայում, երբ քաջ գիտակցում էին, որ անգամ դժգոհությունների դեպքում քաղաքացիները զրկված են և չեն կարողանալու իրենց դժգոհությունը լիարժեք կերպով արտահայտել:

«Այսօրվա իշխանություններն արտակարգ դրությունը օգտագործեցին իրենց քաղաքական շահի համար, ինչն արդար չէ սեփական քաղաքացիների նկատմամբ: Իսկ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, տրամադրվող միջոցները բավարար, լիարժեք չեն, ինչպես նաև երկարաժամկետ բնույթ չեն կրել, որպեսզի կարողանային գոնե կես չափով լուծել քաղաքացիների խնդիրները, որոնք առաջացել էին կորոնավիրուսի պատճառով: Կառավարությունը, ցավոք, չի անում քայլեր, որոնք իսկապես ունակ են թեթևացնելու մարդկանց բեռը և մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է»,-ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ճգնաժամի ժամանակ թիվ մեկ պատասախանատուն կառավարությունն է

Նա նաև կանխատեսեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում առաջիկայում սոցիալական դժգոհությունների լուրջ ալիք կբարձրանա, որը, լուծում չստանալու պարագայում, անխուսափելիորեն տրանսֆորմացվելու է քաղաքական դժգոհության, քանի որ քաղաքացիների դժգոհության հասցեատերը կառավարությունն է ու հենց նրան է ուղղված պահանջը:

«Իսկ եթե խնդիրները չեն լուծում, ապաև հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ի՞նչ անելիք ունի էլ կառավարությունը»,-հավելեց նա:

Իր հերթին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ հետհեղափոխական Հայաստանում գրեթե ամեն օր ականատեսն ենք լինում տարբեր բողոքի ակցիաների, որոնք ներկայացվում են ոչ որպես քաղաքական: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ իշխանությունը, երբ ուզում է, կարծես թե չտեսնելու է տալիս այդ ակցիաները, իսկ ահա ԲՀԿ-ի ակցիաների ժամանակ բավականին կոշտ արձագանքում էր և իրավական ողջ համակարգը դրվել էր այդ խնդիրը լուծելու համար:

«Սա, իհարկե, պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ի դեպքում իշխանությունն ավելի մեծ վտանգ է տեսնում, բայց խնդիրը միայն վտանգը չէ: Այսինքն՝ երբ իշխանությունն ուզում է, չտեսնելու է տալիս: Կամ Ամուլսարի խնդիրը. այս հարցի շուրջ իշխանության դիրքորոշումն այսօր որևէ մեկը հստակ չի կարողանում հասկանալ, բայց իմ տպավորությամբ ՀՀ բարձրագույն իշխանությունը ցանկություն ունի բացել հանքը, քանի որ եթե հակառակը լիներ, ապա հակառակը շատ ավելի հեշտ կլուծվեր: Գուցե դուխը չի հերիքում, որ վերջնական որոշում կայացնեն, որովհետև Ամուլսարի հարցը վաղուց արդեն տնտեսականից վերածվել է քաղաքական և նույնիսկ գեոքաղաքական հարցի»,-նշեց Հակոբյանը:

Բանախոսի խոսքով, այսօրվա իշխանություններն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրենք բավականին աչալուրջ են և անգամ փոքր ընդվզումը որպես վտանգ են տեսնում իրենց իշխանության համար: Եվ գործողությունները, որոնք իրականացվում են այդ ակցիաների դեմ, ցույց են տալիս, որ իշխանությունն իրականում մտահոգված է, ինչն ապացուցում է հենց նույն ԲՀԿ-ի ակցիայի դեմ կոշտ արձագանքը և այն, որ միանգամից գործի դրվեց քրեական հետապնդման մեխանիզմը: Նմանօրինակ իրավիճակ էր նաև Արթուր Վանեցյանի պարագայում, որին մի քանի անգամ հրավիրեցին ԱԱԾ:

«Այս իշխանությունը կիրառում է քաղաքական պռեսինգի մեխանիզմները, հիմնականում կիրառելով քրեական հետապնդման մեթոդները»,-ընդգծեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan