Քննչական կոմիտեում արդեն կարող են աշխատել նաև չծառայածները
Դիտել նաև
Փետրվարի 20-ին Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է
Լևոն Քոչարյանին նորից կանչել են Քննչական կոմիտե. գործը նորից վերսկսել են (տեսանյութ)
Զինվորականի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
Մենք փոփոխություններ ենք նախատեսում, որոնց համաձայն Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել այն անձինք, ովքեր նախկինում օրենքով սահմանված կարգով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Այս մասին «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով` գործող օրենսդրության համաձայն, Հայաստանում կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր օրինական հիմքերով ազատվել են զինվորական ծառայությունից:
Սակայն եթե նրանց առողջական վիճակը, ֆիզիկական կամ հոգեկան վիճակը խոչընդոտ չեն հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, նրանց պետք է ծառայության անցնելու հնարավորություն տրվի: