И хочется, и колится, и мамка не велит...

Դիտել նաև
Սրանց իշխանության օրոք ոչինչ այլև չի զարմացնում․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Ենթադրում եմ` հայտնելու է իր հրաժարականի մասին
Ես էս դրվագը հաճախ եմ հիշում, քանի որ էդ մայիսի 9-ից սկսվեց Արցախի նորագույն պատմությունը. Լիլիթ Բլեյանը սքրինշոթ է հրապարակել
Մեր պատմության և արժանապատվության գերեզմանափորը
Մենք մարդասեր ենք, օգնում ենք, բա դիմացը չե՞նք դնում մեր հումանիտար խնդիրը
Դժվար է ասել` Նիկոլ Ենոքավանցին Ռոբերտ Քոչարյանի երեկվա «լիկբեզից»` տնտեսական հարցերով մաստեր-կլասից դասեր կքաղի՞, թե՞ չէ, բայց հանրապետության երկրորդ նախագահի կեսլուրջ-կեսկատակ մի քանի դիտարկում պետք է որ ականջի հետև չգցի։
Մասնավորապես, անդրադառնալով երկու տարի շարունակ չլուծվող «հանքարդյունաբերական թնջուկի»` Ամուլսարի հարցով որևէ հոդաբաշխ որոշում կայացնելու անկարողությանը, նկատեց. «И хочется, и колится, и мамка не велит»...
Հարցին`ժամանակին ամենաշահարկվող հարցերից մեկը պետական պարտքի ավելացումն էր, իսկ հիմա այդ մասին ոչ մեկը, չգիտես ինչու, չի հիշում, պատասխանեց. «Ժողովրդի իշխանության արտաքին պարտքը ժողովրդի համար բեռ չէ»...
Իշխանությունն ի վիճակի չէ՞, թե՞ դանդաղում է`չի շտապում արձագանքել ժողովրդին մտահոգող հրատապ հարցերին։ «Դանդաղ չի շտապում»,-ի պատասխան` ասաց նախագահը...
Ափսոս, չասաց` էդպես, դանդաղ չշտապելով, ինչքա՞ն կձգի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից