Եւ իմիջիայլոց ավելի լավ է պաշտպանում, քան մեր կառավարությունը ու էն հիմար ԺԵԿ-ը
Հեռավոր 90-ականերին մի օր շատ կարևոր հյուրեր ունեինք։
Մաման խոհանոց-ճաշասենյակ վազքի մեջ էր ու մոտ 3 տարեկան Արգինային ոտնատակ չանելու նպատակով խնդրեց, որ նա անձեռոցիկները շարի արդեն հյուրերով շրջապատված սեղանին։
Արգինան էլ իր փոքրիկ մատիկներով սիրուն, կոկիկ ծալեց սպիտակ անեռոցիկները, մոտեցավ սեղանին ու բառիս բուն իմաստով շարեց.
-Խնդրեմ, ստացեք, Always Ultra, չոր, մաքուր և ապահով։
Մինչ մամաս ուշագնաց վրա հասավ, որ իրավիճակը փրկի, Արգինան պակասը լրացրեց․
-Եվ, իմիջիայլոց ավելի լավ է պաշտպանում քան մեր կառավարությունը ու էն հիմար ԺԵԿ-ը։ #վարագույր
Լուսինե Շգոլիկի ֆեյսբուքյան էջից