Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք Հայկական զինուժի կորուստները 2020-ի հունիս ամսին Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. Ստեփան Դանիելյան
12
ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը․ ուղիղ Կոնստանտին Զատուլինը Բելառուսում անցկացված ընտրությունները որակել է որպես Լուկաշենկոյի խայտառակությունը Որ դեպքում կթույլատրվեն հավաքները. արտակարգ դրությունը երկարաձգվեց. Տեսանյութ Կառավարության արտահերթ նիստը. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 3 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերը՝ 1040 Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմները և հայ երիտհեղափոխականները․ մաս I Արդյունաբերության կիսամյակը․ տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին Երկրաշարժ Թուրքիայում․ զգացվել է նաև Արմավիրում, Արարատում և Երևանում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները երկարաձգվել են «Սորոսին մաղթում ենք երկար տարիների կյանք, որպեսզի հնարավորություն ունենա տեսնելու, թե իր վարձկաններին ինչպես ենք դուրս շպրտում Հայաստանից»․ Վետօ Աննշան հնչեղություն ունեցող հարցերը, խնդիրներն անմիջապես հերքվում են, մինչդեռ երկրի համար առավել կարևոր հարցերի կապակցությամբ օրերով քար լռություն. Լուսանկար «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացողներից մի քանիսը ներսում հանդիպում են կառավարության ներկայացուցչի հետ. ակցիան՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են Այս իշխանությունների անհեռատես և տգետ տնտեսական քաղաքականության արդյունքում ստեղծվել է տնտեսության կոլապսային իրավիճակ Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը․ ուղիղ Կոնստանտին Զատուլինը Բելառուսում անցկացված ընտրությունները որակել է որպես Լուկաշենկոյի խայտառակությունը Ինքնաբուխ պատահականությո՞ւն, թե՞. ֆոտոշարք Հարուցվել է քրեական գործ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք միասնաբար Հայաստանը դարձնել հզոր. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երիտասարդներին Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն Արարատ Միրզոյանը պատգամավորներին խնդրում է շտապ ներկայանալ նիստերի դահլիճ Արա, լավ, ես չեմ հասկանում՝ այս անձնավորությունը ո՞ր օրգանով է մտածում Մենք փակ չենք պահում սահմանը, դա ՌԴ-ի քաղաքականությունն է, նրանք չեն ընդունում ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին. Տեսանյութ Երբ մահերի թիվը հասնի զրոյի, «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը փոխարինելու ենք «Կրիր դիմակ և մի տուգանվիր» կարգախոսով. վարչապետ Փաստաբանն ահազանգում է․ Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում ցույցերի կազմակերպիչների ձերբակալման մասին. ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներին վճարում են ակցիաներին մասնակցելու համար Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Բայց ինձ ամենաշատը էն «բնապահպաններն» են վախեցնում, որ Մաշտոցի պուրակի համար ժամանակին փողով ծախվել ու գոռգռում էին, իբր բնության համար էին պայքարում Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ են. ուղիղ Որ դեպքում կթույլատրվեն հավաքները. արտակարգ դրությունը երկարաձգվեց. Տեսանյութ Հայկական զինուժի կորուստները 2020-ի հունիս ամսին ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր աշխատելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Կառավարության արտահերթ նիստը. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 3 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերը՝ 1040 Բելառուս ժողովուրդ, մի կրկնեք սխալը, որը թույլ ենք տվել՝ հայերս, հավատալով Հայաստանի նոր հեղափոխական իշխանություններին. Մհեր Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 6) Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան Երևանում և 2 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլնեն Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում Ջրվեժի տներից մեկի տանիքից 27-ամյա քաղաքացի է ընկել. վիճակը ծանր է Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է. Լիբանանի Կարմիր խաչ Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձի բացասական արձագանքներին. «Մեդիա պաշտպան» Այսօր Երիտասարդության միջազգային օրն է Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմները և հայ երիտհեղափոխականները․ մաս I Քամալա Հարիսը Ջո Բայդենի փոխնախագահի թեկնածու. հայամետ դիրքորոշումներով առանձնապես աչքի չի ընկել Հավանաբար աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ Արդյունաբերության կիսամյակը․ տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Երկրաշարժ Թուրքիայում․ զգացվել է նաև Արմավիրում, Արարատում և Երևանում Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը Մի նկարի համեմատական վերլուծություն Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը ոչ մի բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյանը՝ Ն․ Փաշինյանի՝ կորոնավիրուսից մահերի մասին հայտարարության վերաբերյալ

Արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն

Ասում է Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: Ամուլսարի շուրջ վերջին շրջանում իրադարձությունները բուռն են զարգանում պարբերաբար սկսել են բախումներ տեղի ունենալ Ամուլսարի դեմ պայքարողների եւ ոստիկանության միջեւ, բավական ակտիվացել է նաեւ վերջին ամիսներին պասիվ Լիդիանը։

-Ի՞նչ իրավիճակ է Ամուլսարում, որոշ պնդումներ կան, որ իշխանությունը որոշում է կայացրել Ամուլսարը թույլատրելու վերաբերյալ։

– Նախ, մի տարածված մոլորություն կա, որ Լիդիանի աշխատելու իրավունքը դեռեւս պետք է որոշվի կամ պարզաբանվի։ Ուզում եմ հստակ լինի։ Զուտ իրավական տեսանկյունից որոշելու բան չկա։ Լիդիանն ունի բոլոր անհրաժեշտ լիցենզիաներն ու թույլտվությունները ու այդ թույլտվություները ոչ մի օրինական կարգով չեն չեղարկվել։ Միակ պատճառը, թե ինչու Լիդիանը չի աշխատել այս երկու տարիների ընթացքում, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումն ու իրավապահ մարմինների ապօրինի անգործությունն է։ Այդ առումով նույնիսկ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունը շարունակում է չկատարել իր գործառույթները, ու քանի դեռ Լիդիանի տարածքը չի ազատվել ապօրինի ներխուժումից, այդ առումով գոնե այս պահին ոչինչ չի փոխվել։ 

– Այս մի քանի օրերի ընթացքում Լիդիանի նախկին աշխատակիցները, համայնքերում Ամուլսարին կողմ հանդես եկող բնակիչները տարբեր ակցիաներ արեցին, պնդելով որ համայնքներում մեծամասնությունը կողմ է հանքին։ Միեւնույն ժամանակ «Ամուլսարի պահապանները» պնդում են, որ համայնքներում մեծամասնությունը դեմ է հանքի շահագործմանը։ Պարբերաբար լարվում է իրավիճակը Ամուլսարի մատույցներում։ Եթե Ձեր պնդմամբ համայնքներում կողմ են եւ միակ խոչընդոտը ճանապարհների շրջափակումն է, ինչո՞ւ համայնքներում ձեր աջակիցները չեն բացում ճանապարհները։

-Իսկ դուք համարո՞ւմ եք, որ պետության ներսում պետք է գլադիատորական մարտերով  կամ եղաններով կռվով որոշվի, որ հիմնարկը աշխատելու իրավունք ունի, իսկ որը՝ ո՞չ։

– Ես այդպես չեմ համարում, բայց եթե պետությունը ձեր ձեւակերպմամբ անգործություն է դրսեւորում, դուք ինչի՞ն էիք սպասում։

– Չէինք սպասում, որպես օրինապաշտ կազմակերպություն, ակնկալում էինք, որ օրենքը կգործի։ Սակայն այս երկու տարվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ անվերջ ու բազմաթիվ փորձաքննությունները, որոնք ի դեպ, իրավական տեսանկյունից ոչ մի կերպ չեն արդարացնում ապօրինի փակ ճանապարհները, պարզապես պատրվակ են հարցն անվերջ ձգձգելու համար։ Բնապահպանական խնդիր այստեղ չկա, սա դարձել է զուտ քաղաքական խնդիր ու ամբողջ աշխարհը հետեւում է, թե ինչպես է Հայաստանը բնապահպանական տեսանկյունից իր ամենաանթերի հանքարդյունաբերական ներդրումը դարձրել քաղաքական խաղերի պատանդ։ Ուզում եմ վստահեցնել, որ սրանից տուժելու է Հայաստանը ու չի շահելու Հայաստանի ներսում ոչ մի ուժ։ Սրանից տուժում է երկիրը, տուժում են բառացիորեն սովի մատնված այդ համայնքները ու միակ շահողը լինելու է Հայաստանի ներդրումային հեղինակության անկումը վայելող մեր հարեւան երկիրը։ Երկրի համար այս դժվար պահին, մենք օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու ենք որ դա տեղի չունենա, ի հեճուկս բոլոր կողմերից հարվածների։

– Ի դեպ, ինչո՞ւ Լիդիանը այս երկու տարիների ընթացքում արբիտրաժ չգնաց։

– Հարցի պատասխանը բաժանեմ երեք մասի։ Նախ՝ նույնիսկ փոքր ներդրում արած ընկերությունն ուզում է կայուն բիզնես ստեղծել եւ ոչ թե երկարամյա դատական գործ սկսել։ Բնականաբար, երբ  խոսքն արդեն ներդրված մոտ 400 միլիոն դոլարի մասին է, ներդրողը հույս ունի որ խնդիրը կկարգավրովի։ Երկրորդ՝ Լիդիանը կգնա արբիտրաժ ու կհաղթի, եթե այլ ելք չլինի ու նույնիսկ չեմ ուզում քննարկել այն անհեթեթ պնդումները, թե չի կարող։ Եվ երրորդ։ Եթե Լիդիանը գնա արբիտրաժ, դա կդառնա անշրջելի պրոցես, որից չի շահի ո՚չ իշխանությունը, ո՚չ ընդդիմությունը։ Սա տարիների պրոցես է, որի ընթացքում, որից հետո ու դեռ երկար տարիներ Հայաստանը կվերածվի ներդրումային քարտեզի վրա գրեթե հավերժ սեւ խոռոչի։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը դառնա երրորդ աշխարհի երկիր։ Բոլոր նրանք, ովքեր միտումնավոր մղում են Լիդիանին այդ քայլին, հենց դա են ուզում եւ կամ հենց դրան են հանգելու ակամայից։

– Իսկ ինչ եք հիմա անո՞ւմ։ Տարածքում ինչ-որ աշխատանքներ են իրականացվո՞ւմ։

-Այսօր այդ համայնքներում ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ է։ Լիդիանը պատասխանատվություն է զգում այդ համայնքների հանդեպ։ Նախ փորձում ենք մարդկանց աշխատանքով ապահովել եւ վերականգնել սոցիալական որոշ ծրագրեր։ Այս պահին իրականացվում են գույքագրման եւ վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսում ենք ներգրավել հնարավորինս շատ աշխատուժ սպասվոր աշխատանքների համար՝ շրջակա համայնքներից։ Այս տարիների ընթացքում մեր մասնագետների, աշխատակիցների մի մասը արտագաղթել է։ Իրականացնելու ենք տվյալների բազայի թարմացում, որ նախ հասկանանք, ինչ պատկեր է համայնքներում պոտենցիալ աշխատուժի առումով։

– Բայց չէ՞ որ սոցիալ-տնտեսական խնդրին ընդդիմախոսները հակադրում են բնապահպանական խնդիրը։

– Ամուլսարը այս երկրի միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որն ունի միջազգային աուդիտ անցած բնապահպանական նախագիծ, ու դրանով ամեն ինչ ասված է։ Ամուլսարի բնապահպանության շուրջ խոսակցությունը 5G-ի կորոնավրուս տարածելու ու պատվաստանյութով չիպավորելու մակարդակի է։ Ի դեպ վերջին ամիսները ապացուցեին, որ ամեն տեսակ անհեթեթություն տարածող ամեն տեսակ «մասնագետներ» կան։ Այնպես որ տարբեր անհեթեթությունների մասին թույլ տվեք այլեւս չխոսել։ Իսկ իրականությունը շատ պարզ է։ Այս տարի Ռուսաստանը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ավելի շատ եկամուտ է ստացել ոսկու հանքերից, քան նավթի վաճառքից, ոսկու աննախադեպ բարձր գնի շնորհիվ։ Իսկ մենք նստել ենք տարածաշրջանի լավագույն ոսկու հանքի 70 տոննա ոսկու վրա, ու արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն։ Սա այն դեպքում, երբ թշնամին մեր սահմանին կրակում է նավթով գնված զենքով։ Մենք ազգովի պետք է որոշենք, մենք մի քանի միլարդանոց պոտենցիալը ու երկրի ներդրումային հեղինակությունը թաղելո՞ւ ենք՝ առանց ոչ մի հիմնավոր պատճառի, թե՞ այնուամենայնիվ մեր պատմության սխալները չկրկնելով՝ ճիշտ բան ենք անելու։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan